Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 18.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Աստղագուշակ և ավելին...


Արդյոք 2017թ.-ի համար արված՝ Անի Գրիգորյանի կանխատեսումները իրականանում են...
 
 


   

Այս հրապարակումը տպագրվել է 2017թ.-ի նախօրեին: Վերընթերցենք և համեմատենք տարվա առաջին կեսի կտրվածքով...
 

«Գալիք 2017 թվականը, ի տարբերություն նախորդ տարվա, բարենպաստ տարի է լինելու: Աքաղաղն իր կանչով հայ ժողովրդին ու իրենց տներին բարօրություն կբերի»- Asekose.am-ի հետ զրույցում պայծառատես Անի Գրիգորյանը կիսվեց իր կանխատեսումներով՝ կապված 2017 թվականի հետ: 

Անիի խոսքով՝ ինքը, ամենակարևորը, սահմանին լարված իրավիճակ չի կանխատեսում.

«Նախորդ տարի ես կանխատեսել էի, որ սահմանին լարված իրավիճակ է լինելու, ու եղավ: Այս տարի ես իսկապես սահմանում խաղաղ իրավիճակ եմ տեսնում: Բնական է՝ կլինեն կրակոցներ, և չի կարող լինել բացարձակ հանգստություն, բայց ընդհանուր առմամբ հանգիստ է լինելու: Մեր զինվորներն այնքան ուժեղ են, որ ինչ էլ լինի, մեկ է՝ մենք ենք հաղթելու, քանի որ այդպիսին է մեր հայ ազգի ճակատագիրը: Մենք ամուր ենք, և Աստված մեր թիկունքին է»:

Խոսելով երկրի ֆինանսական վիճակի մասին՝ Անին նշեց, որ ինքը վստահում է նորանշանակ վարչապետին.

«Ես ինքս վստահում եմ Կարեն Կարապետյանին: Որպես պայծառատես՝ ես տեսնում եմ, որ նոր վարչապետը մեծ հաջողություններ կբերի մեր երկրին, կբացվեն նոր աշխատատեղեր, ինչի արդյունքում մեր ժողովրդի վիճակը կբարելավվի: Ես վստահ ասում եմ Ձեզ, որ մոտավորապես 3 տարի հետո հայ ժողովուրդը ոտքի է կանգնելու, մենք այն ազգն ենք, որն իրավունք չունի ո՛չ կործանվելու, ո՛չ կորչելու»:

Զրույցի վերջում Անին ավելացրեց նաև, որ Աքաղաղի տարում ինքը բազում պսակադրություններ է տեսնում.

«Աքաղաղի տարում չամուսնացած տղաներն ու աղջիկները հնարավոր է գտնեն իրենց կեսերին, սիրահար զույգերը կպսակադրվեն, ինչպես նաև  այս տարին երիտասարդների համար հույսի և լույսի տարի կլինի»:
 




Տարածել...


Կատեգորիա: Աստղագուշակ և ավելին... | Ավելացրեց: 14.06.17

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Աստղագուշակ և ավելին... | Ավելացրեց: erkusov.com (14.06.17)
Դիտումներ: 4337 | Տեգեր: կանխատեսումները, Գրիգորյանի, անի, են..., արդյոք, իրականանում, արված՝, ՀԱՄԱՐ, 2017թ.-ի | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...