Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 22.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Աստղագուշակ և ավելին...


Իսկ դու գիտե՞ս, թե որոնք են կենդանակերպի՝ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ նշանները
 
 


   

Աստղագուշակների կարծիքով՝ գոյություն ունի 6 զույգ, որոնք բոլորից շատ են անհամատեղելի միմյանց հետ։ Այս տեսակ նշանների միությունն անհնար է տարբեր բնավորությունների, ընդհանուր հետաքրքրասիրությունների բացակայության և միանման կարծիքների պատճառով։ Կնոջ և տղամարդու փոխհարաբերությունների  հոգեբանությունը հիմնականում հաստատում է այդ փաստը։
 

1․ Կշեռք և Խեցգետին

Զգայուն Խեցգետինն ու հանգիստ կյանքին նրա ձգտումները կվնասվեն մարդամոտ և շփվող Կշեռքների կողմից, որոնք անկայուն են և շատ են սիիրում աղմկոտ ընկերական շրջապատը։ Օդի տարերքի նշանը ձգտում է նորմայից դուրս քայլեր, գործողություններ կատարելու, և այդ հարցում նրանց երբեք չեն հասկանա հետևողականությունն ու կայունությունը սիրող Խեցգետինները։ Խեցգետինը միշտ բողոքում է Կշեռքի կողմից ուշադրության պակասից, սակայն ենթարկել սեփական ցանկություններին Օդի տարերքի այս նշանին, պարզապես անհնար է։ Օդի և Ջրի տարերքները չեն կարող ազդել միմյանց վրա, սակայն եթե զգացմունքն այնքան ուժեղ լինի, որ կյանքն առանց միմյանց հնարավոր չէ, ապա յուրաքանչյուր նշանին անհրաժեշտ է սովորել զիջել իր երկրորդ կեսին։


2․ Ջրհոս և Ձկներ

Երբեք ընդհանուր լեզու չեն գտնի։ Ձկներ-էգոիստները չեն հանդուրժի ինքնահավան Ջրհոսի անուշադրությունը։ Կենսուրախ և պոզիտիվ Ջրհոսները քամոտ են և անկայուն, միևնույն ժամանակ՝ խանդոտ, և դրանով վիրավորում են նեղացկոտ Ձկներին։


3․ Աղեղնավոր և Կարիճ

Այս նշանները չափազանց տարբեր են համատեղ կյանքի համար, նրանց աշխարհները բացարձակ անհամադրելի են։ Կարիճը, որը  հստակ գիտի իր նպատակները և սեփական շահերն է պաշտպանում, չի կարող սանձել քամոտ Աղեղնավորին, որը չի մտածում ապագայի մասին։ Դա դյուրագրգիռ և ագրեսիվ  է դարձնում Կարիճին, որովհետև նա հուսալիություն ու վստահություն է ակնկալում զուգընկերոջ կողմից։ Կարիճը սիրո հավատարմություն ու կիրք է ուզում,  բայց ազատություն սիրող Աղեղնավորը դա երբեք նրան չի տա։


4․ Երկվորյակներ և Այծեղջյուր

Բացարձակ համատեղելի չեն։ Խոհեմ Այծեղջյուրը երբեք չի հասկանա երես առած Երկվորյակին, որն առաջնորդվում է էմոցիաներով, և ոչ թե բանակությամբ։ Այս տեսակ վարքը չի ընդունի պահպանողական Այծեղջյուրը։ 


5․Առյուծ և Կույս

Անհամատեղելի նշաններ։ Իշխող Առյուծը չի կարող ենթարկել անտարբեր Կույսին։ Իր հասցեին քննադատություն չընդունող Առյուծը չի կարող ապրել բոլորի սխալներն ու քայլերը քննադատող Կույսի հետ։ Կույսի ձանձրալիությունն ու կատարելությունը երբեք հասանելի չեն լինի Առյուծին, որը ձգտում է ստանալ ամեն բան և միանգամից։ Իսկ Կույսը, որը հաշվարկում է բոլոր միջոցները, երբեք չի հասկանա Առյուծի շռայլությունը։


6․ Ցուլ և Խոյ

Խոյի հսկայական համառությունը աջակցություն չի ստանա կայուն և փոփոխություններ չսիրող Ցուլի կողմից։ Ցուլին հարկավոր է զգայուն,  էմոցիոնալ, բարեկեցիկ և հանգիստ կյանք։ Իսկ Խոյը իրադարձությունների և բազմազանության կարիքն ունի։ Նա պարզապես կտխրի Ցուլի հետ։  Խոյը կարող է մեկ այլ զվարճանք գտնել իր համար։





Տարածել...


Կատեգորիա: Աստղագուշակ և ավելին... | Ավելացրեց: 01.11.17

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Աստղագուշակ և ավելին... | Ավելացրեց: erkusov.com (01.11.17)
Դիտումներ: 229 | Տեգեր: Թե, գիտե՞ս, Են, որոնք, Իսկ, նշանները, Դու, ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ, կենդանակերպի՝ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...