Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 24.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Առեղծվածներ


«Ուրվական տղան» ուշքի է եկել 14 տարվա կոմայից հետո իր պատմությունը պատմելու համար
 
 
Загрузка...


12 տարեկանում Մարտին Պիստորիուսը մի տարօրինակ հիվանդությամբ է հիվանդացել, որը նրան զրկել է քայլելու, խոսելու եւ նույնիսկ աչքերը պտտեցնելու հնարավորությունից: 14 տարվա ընթացքում նա կոմայի մեջ է գտնվել, իսկ բժիշկները ոչ մի կերպ չեն կարողացել հասկանալ, թե ինչ է կատարվում նրա հետ: Նրանց մտքին եկած միակ ախտորոշումը կրիպտոկոկային մենինգիտն էր: Բժիշկները չեն հավատացել, որ նա կապրի, սակայն տղան մահանալու մասին չէր էլ մտածում: Ավելին, քանի դեռ նրա մարմինն անշարժունակ էր, ուղեղը շարունակում էր ակտիվ մնալ:
 

«Մարդիկ սովորել էին մտածել, որ ես այդտեղ չեմ… Ինձ համար սարսափելի էր մտածել, որ ամբողջ կյանքս ստիպված կլինեմ այդքան մենակ լինել»,-պատմել է վերջերս 39-ը բոլորած Մարտինը:

Նա պատմել է, որ իր գիտակցությունը վերադարձել է հիվանդանալուց երկու տարի հետո: Նա ամեն ինչ տեսել եւ հասկացել է, բայց շրջապատողների համար մնացել է «ուրվական», որին ոչ ոք չէր նկատում:

Պիստորիուսի ընտանիքի ամբողջ կյանքը նրա մասին հոգ տանելու շուրջ է ծավալվել. Հայրը առավոտ շուտ արթնացել է տղային հագցնելու եւ հատուկ կլինիկա տանելու համար, որտեղ երեխան մնում էր օրվա ընթացքում: Այդ կլինիկայում հեռուստացույցով ամբողջ ժամանակ ցուցադրել են « Barney» հեռուստահաղորդումը, որը Մարտինն իր խոսքով մոլեգնորեն ատում էր:

Հետեւելով բոլոր անցուդարձերին եւ հնարավորություն չունենալով մարդկանց ասել, որ ինքն այստեղ է, Մարտինը սարսափով է մտածել, որ իրեն ոչ ոք երբեք չի սիրի, իր նկատմամբ բարի չի լինի: Նա փորձել է խեղդել իր մտքերը, բայց ամբողջությամբ դրանցից ազատվել չի հաջողվել:

Մի անգամ տղայի մայրը, չմտածելով, որ նա լսում է իրեն, նույնիսկ ասել է. «Ես հույս ունեմ, որ դու կմեռնես»:

Ժամանակին զուգընթաց Մարտինը սովորել է հասկանալ մոր զգացմունքները, ով առողջ եւ ակտիվ երեխայի փոխարեն ամեն օր տեսնում էր կաթվածահար, տկար երեխայի եւ համոզված չէր՝ ողջ է նա ընդհանրապես:

Հանկարծ այդ ամենն ամբողջությամբ հասկանալուց հետո Մարտինի մարմինն սկսել է «արթնանալ», նա նորից սկսել է շարժվել:

Նա հիմա 39 տարեկան է, ամուսնացած է, կնոջ հետ ապրում է Մեծ Բրիտանիայում եւ լիովին երջանիկ է: Խոսել դեռ չի կարողանում, բայց կարող է մարդկանց հետ շփվել ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ:






Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Առեղծվածներ | Ավելացրեց: erkusov.com (05.12.16) | Հեղինակ: NEWS.am Medicine W
Դիտումներ: 1692 | Տեգեր: տղան», կոմայից, «Ուրվական, եկել, 14, ուշքի, տարվա, հետո, իր, Պատմությունը | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...