Բոլորին հայտնի է, որ Ադոլֆ Հիտլերն ինքնասպանություն է գործել 1945թ. ապրիլի 30-ին բունկերում՝ հասկանալով, որ Գերմանիան պարտվել է Երկրորդ համաշխարհային պատերազմում։ Սակայն բրազիլացի ասպիրանտուհի Սիմոնի Ռենե Գերեյրո Դիասը կարծում է, որ ամեն ինչ այլ է եղել։ Իր գրքում նա այլ տարբերակ է ներկայացրել. իրականում գերմանացի բռնակալը փախել է Բրազիլիա և ապրել այնտեղ կեղծ անունով մինչև 95 տարեկան: /Առեղծվածներ - Կինը ցնցել է աշխարհն իր ապացույցներով, որ Հիտլերը փախել է Բրազիլիա և ապրել մինչև 95 տարեկան. լուսանկարներ " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 21.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Առեղծվածներ


Կինը ցնցել է աշխարհն իր ապացույցներով, որ Հիտլերը փախել է Բրազիլիա և ապրել մինչև 95 տարեկան. լուսանկարներ
 
 


   

Բոլորին հայտնի է, որ Ադոլֆ Հիտլերն ինքնասպանություն է գործել 1945թ. ապրիլի 30-ին բունկերում՝ հասկանալով, որ Գերմանիան պարտվել է Երկրորդ համաշխարհային պատերազմում։ Սակայն բրազիլացի ասպիրանտուհի Սիմոնի Ռենե Գերեյրո Դիասը կարծում է, որ ամեն ինչ այլ է եղել։ Իր գրքում նա այլ տարբերակ է ներկայացրել. իրականում գերմանացի բռնակալը փախել է Բրազիլիա և ապրել այնտեղ կեղծ անունով մինչև 95 տարեկան:


 

 

«Հիտլերը Բրազիլիայում. նրա կյանքը և մահը» գրքի հեղինակը վստահեցնում է, որ ֆյուրերն ապրել է Բոլիվիային սահմանակից մի փոքրիկ քաղաքում։ Այնտեղ էլ մահացել է 1984-ին։

Իր գրածները հետազոտողը հաստատում է լուսանկարներով։ Նախքան Բրազիլիայում բնակություն հաստատելը՝ Հիտլերը, նրա կարծիքով, թաքնվել է Արգենտինայում և Պարագվայում։

Բրազիլուհին կարծում է, որ ֆյուրերը հենց այնպես չի ուղևորվել Մատու Գրոսու նահանգ։ Նա, իբր, ունեցել է թաքնված գանձերի գտնվելու վայրի քարտեզը։ Հիտլերն այն ստացել է Վատիկանի իր դաշնակիցների շնորհիվ։

Կասկածներ չառաջացնելու համար Հիտլերը, հեղինակի կարծիքով, կապվել է Կուտինգա անունով սևամորթ կնոջ հետ։ Բրազիլիայում նա թաքնվել է Ադոլֆ Լայպցիգ անունով։ Տեղի բնակիչները նախկին բռնակալին անվանել են «ծեր գերմանացի»։

Բրազիլուհին պատրաստվում է մի շարք գենետիկ փորձաքննություններ անցկացնել՝ իր տեսությունը հաստատելու համար։ ԴՆԹ-ի նմուշները նա կվերցնի Հիտլերի ժառանգներից, որոնք ապրում են Իսրայելում։ Ասպիրանտուհին արդեն թույլտվություն է ստացել «ծեր գերմանացու» մնացորդների արտաշիրիմման համար։

 



Տարածել...


Կատեգորիա: Առեղծվածներ | Ավելացրեց: 09.09.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Առեղծվածներ | Ավելացրեց: erkusov.com (09.09.16)
Դիտումներ: 11058 | Տեգեր: Հիտլերը, Բրազիլիա, ապացույցներով, Կինը, իր, ցնցել, աշխարհն, փախել, ապրել, որ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...