Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 17.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Առեղծվածներ


Չբացահայտված 7 առեղծված որոնք շարունակում են մարդկանց գցել շփոթության մեջ
 
 
Загрузка...


Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ թվում է, թե չկա մի այնպիսի հարց, որին հնարավոր չլինի պատասխան գտնել: Հիվանդությունները բուժվում են, պատմության անհայտ էջերը՝ բացահայտվում, տեխնոլոգիաները՝ արագ զարգանում: Այնուամենայնիվ, պատմության մեջ այնպիսի դեպքեր կան, որոնք այդպես էլ երբեք չի հաջողվել բացահայտել: 
 

➊ «Մարի Սելեստեի» անհետացումը: «Մարի Սելեստեն» բրիտանական առևտրական նավ էր, որ 1872թ.-ի դեկտեմբերի 4-ին դատարկ, առանց անձնակազմի հայտնաբերվել էր Ատլանտիյան օվկիանոսում: Ենթադրվում էր, որ դրա յոթհոգանոց անձնակազմը լքել էր նավը, քանի որ նավի փրկարար նավակներից մեկը նույնպես բացակայում էր: Եղանակը բավականին լավ էր, անձնակազմը փորձառու ու չկար մի հետք, որը կարող էր տալ այն հարցի պատասխանը, թե ինչը կարող էր դրդել նավի անձնակազմին հենց այնպես լքել այն: «Մարի Սելեստեն» հրաշալի վիճակում էր գտնվում և ուղևորվում էր դեպի Ջիբլարթար: Նավը բաց ծովում էր արդեն մեկ ամիս, ու դրա մեջ դեռևս վեց ամսվա ուտելիքի ու ջրի պաշար կար: Դրա բեռը տեսականորեն ձեռք տված չէր, իսկ անձնակազմի անձնական իրերը դեռևս նավում էին, այդ թվում նաև թանկարժեք իրերը: Նավի անձնակազմի ոչ մի անդամից այլևս ոչ մի լուր երբեք չի լսվել, ու նրանց անհետացումը համարվում է նավարկության պատմության ամենամեծ առեղծվածը: Ասում են, որ «Մարի Սելեստեն» անիծված էր մինչև դրա անձնակազմի անհետանալը:


 Զոդիակ մարդասպանի ինքնությունը:  Զոդիակ մարդասպանը սերիական մարդասպան էր, ով իր հանցագործությունները կատարում էր Կալիֆորնիայում՝ 1960-ականներին ու 1970-ականների սկզբին: Մարդասպանի ինքնությունը մինչև այսօր հայտնի չէ: Զոդիակը իր զոհերին սպանել է Բենիսիայում, Վալյեխոյում, Լեյք Բերիսայում ու Սան Ֆրանցիսկոյում: Նա «Զոդիակ» անունը նշել էր այն նամակների մեջ, որոնք ուղարկում էր ոստիկաններին: Այս նամակները ներառում էին չորս կոդավորված գրություն: Նրա ուղարկած չորս գաղտնագրերով գրառումներից միայն մեկն է բացահայտվել կամ լուծվել: Մի քանի կասկածյալներ են եղել, սակայն հետաքննությունների արդյունքում այդպես էլ չի հաջողել գտնել իրական մարդասպանին ու վերծանել նրա կողմից ուղարկված մյուս երեք գաղտնագրերը:


 Դ.Բ. Կուպեր ինքնաթիռ առևանգողը: Դ.Բ Կուպերն այն անունն է, որը լրատվամիջոցներն օգտագործել են ներկայացնելու ինքնությունը չհաստատված այն մարդու անունը, ով առևանգել էր Բոյինգ 727 ինքնաթիռը, որը 1971թ.-ի նոյեմբերի 24-ին Օրեգոնի Պորտլենդի օդանավակայանից ուղևորվում էր Վաշինգթոնի Սիեթլի օդանավակայան: Հանցագործը օդանավից 200.000 դոլարով դուրս է թռչում օդապարիկով: Չնայած ԱՄՆ ֆեդերալ բյուրոյի կողմից անցկացված մանրազնին հետաքննությանը, այնուամենայնիվ, նրանց երբեք չի հաջողվել բացահայտել հանցագործի ինքնությունն ու գտնել նրան: Այս դեպքը համարվում է ԱՄՆ ավիացիայի պատմության մեջ օդահենության միակ չբացահայտված դեպքը: 1980թ.-ին  գործը նորից է բացվում, երբ հայտնաբերվում են գողացված թղթադրամները, սակայն, միևնույն է, չի հաջողվում բացահայտել ու որևէ հետք գտնել, փոխարենն առեղծվածն ավելի է խորանում:


 «Վոյնիչի ձեռագիրը»: «Վոյնիչի ձեռագիրը» անհայտ լեզվով գրված նկարազարդումներով մատյան է: Հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ գիրքը գրվել է Իտալիայի հյուսիսում, իտալական Վերածննդի ժամանակահատվածում՝ 15-րդ դարում՝ մոտավորապես 1404-1438թթ.-ին: Տեքստը գրված է ձախից աջ, ու էջերից մեծ մասը կազմված են նկարազարդումներից ու դիագրամներից: Մինչ շատերը կարծում են, որ գրքում ուղղակի անիմաստ գրվածքներ են, մյուսները որոշակի իմաստաբանական տարրեր են գտել գրվածքներում, ու ենթադրում են, որ կոդավորված տեքստ է, որն ինչ-որ հաղորդագրություն է պարունակում իր մեջ: «Վոյնիչի ձեռագիրը» ուսումնասիրվել է բազմաթիվ փորձառու ու նոր մասնագետների կողմից՝ աշխարհի տարբեր ծայրերում: Ոչ ոքի դեռևս չի հաջողվել բացահայտել տեքստը, ու այն դարձել է գրականության պատմության չբացահայտված ամենահայտնի առեղծվածներից մեկը: «Վոյնիչի ձեռագիրը», առեղծված լինելով, բազմաթիվ վեպերի թեմա է դարձել:


 Չինգիզ Խանի գերեզմանը: Չինգզ Խանը խնդրել էր թաղվել առաց որևէ նշանի: Նրա մահից հետ մարմինը վերադարձվել է Մոնղոլիա ու հավանաբար տեղափոխվել նրա ծննդավայր Խենթի Այմագ, որտեղ էլ՝ ինչ-որ տեղ Օնոն գետի մոտ, շատերի կարծիքով, գտնվում է նրա գերեզմանը: Մի լեգենդի համաձայն՝ Չինգիզ Խանի թաղման ժամանակ ճանապարհին հանդիպող յուրաքանչյուր կենդանի շունչ սպանվում էր, որպեսզի գաղտնի պահվի այն վայրը, որտեղ պետք է թաղվեր Խանը: Երբ Չինգիզ Խանի գերեզմանի կառուցման աշխատանքներն ավարտվում են, բոլոր ստրուկները, ովքեր աշխատում էին կառուցման մեջ, սպանվում են, սպանվում են նաև այն զինվորնները, ովքեր հրաման էին ստացել սպանելու ստրուկներին: Այսօր կարելի է այցելել Չինգիզ Խանի դամբարանը, որը նրա հուշարձանն է, բայց ոչ այն վայրը, որտեղ նա թաղվել է: Մինչև այսօր Չինգիզ Խանի գերեզմանի վայրը անհայտ առեղծված է:


 Էդգար Ալան Պոյի մահըԷդգար Ալեն Պոն մահացել է 1849թ.-ի հոկտեմբերի 7-ին, ու նրա մահը դեռևս առեղծված է համարվում: Մահվան պատճառը, ինչպես նաև այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել կամ նպաստել են նրա մահվանը, դեռևս առեղծված են մնում: Հոկտեմբերի 3-ին Պոյին Մերիլենդի Բալտիմոր բնակավայրում գտնում են անգիտակից վիճակում: Այս մասին հայտնել է Ջոզեֆ Ուոքերը՝ այն մարդը, ով գտել էր Պոյին: Նրան տեղափոխում են Վաշինգթոն քոլեջի հիվանդանոց, որտեղ նա հոկտեմբերի 7-ին՝ առավոտյան ժամը 5-ին, մահանում է: Ուշքի չգալով` այդպես էլ հնարավոր չի լինում պարզել, թե ինչ էր կատարվել նրա հետ: Բոլոր բժշկական գրանցումներն ու փաստաթղթերը, այդ թվում նաև Պոյի մահվան վկայականը, եթե դրանք երբևէ գոյություն են ունեցել, կորել են:


 Անտիկիթերա մեխանիզմը: Անտիկիթերա մեխանիզմը անտիկ ժամանակաշրջանի համակարգչային անալոգիայով նախագծված աստղաբանական դիրքերի հաշվիչ սարք է: Այն վերականգնվել է Անտիկիթերային ջարդված մասերից՝ 1900-1901թթ.-ներին, սակայն դրա կարևորությունն ու բարդությունը մինչև վերջին դարը դեռևս չեն հասկացել: Ժակ Կուստուն 1978թ.-ին այցելում է այն վայր, որտեղ գտնվել է մեխանիզմը, սակայն նրան չի հաջողվում ինչ-որ նոր բան հայտնաբերել: Կառույցի հնությունը հասնում է մինչև Ք.Ա. 1-ին դար: Այս սարքի բարդության տեխնոլոգիաները գոյություն չեն ունեցել մինչև Ք.Հ. 14 դար, երբ Արևմտյան Եվրոպայում սկսում են արտադրվել մեխանիկական աստղաբանական ժամացույցները:








Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Առեղծվածներ | Ավելացրեց: erkusov.com (29.09.16)
Դիտումներ: 901 | Տեգեր: շփոթության, առեղծված, որոնք, Են, գցել, մեջ, չբացահայտված, շարունակում, Մարդկանց | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...