Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 23.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Առեղծվածներ


ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ԴԵՊՔ. 16-ամյա աղջիկը հոգի է կանչել և դուրս է նետվել լուսամուտից
 
 
Загрузка...


Ռուսաստանում դեռահասի ինքնասպանության դեպքը ցնցել է հանրությանը: Դեպքը տեղի է ունեցել Կրասնոյարսկի շրջանում: Մինուսինսկում  տեխնիկումի 16-ամյա ուսանողը ինքնասպանություն է գործել` դուրս նետվելով լուսամուտից: Դեպքից առաջ աղջիկը խմել է և անդրշիրիմյան ծես է կատարել: Երբ ոստիկանները կոտրել են ներսից փակված դուռը և սենյակ են մտել, հատակին  գարեջրի և գինու դատարկ շշեր են հայտնաբերել, ինչպես նաև  ոգեհարցության սեանսի համար նախատեսված իրեր` սատանային կանչելու գործողությունները նկարագրող տետրեր,  շրջանի մեջ ներառված հնգանկյուն աստղի նկար, որի կենտրոնում դանակ է դրված եղել»,-ասվում է հետաքննության  շրջանային վարչության  հայտարարության մեջ:

Նաև հայտնաբերվել է օրագիր, որում աղջիկը գրություն է թողել: Թե ինչ է գրել ուսանողուհին, և ինչի մասին էր մտածում վերջին պահին, չի հաղորդվում: Նաև անհայտ է, թե ինչ վիճակում է հիմա տուժածը. Հիվանդանոց նրան տեղափոխել են ծանր վիճակում:  Հետաքննիչները բացահայտում են  դեպքի մանրամասները, հաղորդում է NEWSru.com-ը:

Վերջին շրջանում գրանցվել է մանկական ինքասպանությունների մի քանի դեպք, նշում է «Ինտերֆաքսը»: Տյումենի Նիժնետավդինյան շրջանում  կախված է հայտնաբերվել  16-ամյա դպրոցական: Տյումենի Վահասյան շրջանում  ինքնասպանություն է գործել 15-ամյա  աշակերտուհին: նա դուրս է եկել դպրոցից, իսկ հետո ավելի ուշ նրան կախված են հայտնաբերել:  Բրյանսկի շրջանում  իր տան մոտ  կախվել է 16-ամյա աշակերտուհին: Նովոսիբիրսկում ինքնասպան է եղել  12-ամյա աղջիկ:


 





Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Առեղծվածներ | Ավելացրեց: erkusov.com (24.10.16) | Հեղինակ: NEWSru.com W
Դիտումներ: 5333 | Տեգեր: ԴԵՊՔ.16-ամյա, առեղծվածային, կանչել, հոգի, նետվել, լուսամուտից, աղջիկը, դուրս | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...