Սքարլեթ Յոհանսոնը Harper's Bazaar-ի սեպտեմբերյան համարի նկարահանումներին

Harper's Bazaar-ի նոր համարում զետեղված է ոճաբան Կարի Ռեյտֆելդի գեղարվեստական ուսումնասիրությունը կանացի գեղեցկության ամեանահակասական դրսևորումների թեմայով, որտեղ Կարլ Լագերֆելդը հանդես է եկել որպես լուսանկարիչ: Որպես մոդելներ Singular ֆոտոշարքի համար՝ նախագծի հեղինակներն ընտրել են տարբեր տարիքի, քաշի, հասակի և մաշկի գույնի «հարուստ և հայտնի» ներկայացուցիչներ: Համարի էջերում հայտնվել են Սքարլեթ Յոհանսոնը, Լիլի Քոլինզը, Դակոտա Ֆենինգը, Լիլի Դոնալդսոնը, Կարեն Էլսոնը, Լիա Կեբեդեն և շատ այլք:

Մասնակիցներից յուրաքանչյուրը լուսանկարչական սարքի առջև մարմնավորում է միայն Ի՛Ր, ոչ ոքին չնմանվող կերպարը՝ համոզելով, որ ինքը գեղեցիկ ու յուրահատուկ է: Հայտնի է, որ նկարների ամբողջական ցուցադրումը կիրականացվի ամսագրի 45 բազմաեզու հրատարակություններում:
/Style news, բազմազան խորհուրդներ կանանց - Սքարլեթ Յոհանսոնը, Դակոտա Ֆենինգը և այլք Կարլ Լագերֆելդի օբյեկտիվում kiss.am" />
Загрузка...