Ամուսնու եսասիրությունը անկողնում

Главная страница » Սեքս

Ամուսնու եսասիրությունը անկողնում  3213

Kiss.am

Ամուսնու եսասիրությունը անկողնում«Ես ամուսնուս ընտրել եմ սիրելով: Սկզբում չէինք կարողանում «պոկվել» իրարից, բայց ժամանակի հետ ավելացան հոգսերն ու հոգնածությունը: Եվ հիմա պարզապես «ամուսնական պարտականություն» եմ կատարում: Դադարել եմ նրան ցանկանալ, թեև ուզում եմ հեշտանք ապրել: Ինչպե՞ս վարվել, ինչպես փոխել իրավիճակը»:
 
Կարինե, 35 տ. 
 ՊԱՏԱՍԽԱՆ
 
- Ամեն ինչ պարզ է. Նա ցանկանում է՝ դուք զիջում եք: նա «վերցնում է» ձեր մարմինը, իսկ դուք մտքում ասում եք՝ «Երբ է ամենը վերջանալու…»: Անմիջապես դադարեք այդպես անել: Այդպես դուք ոչնչի չեք հասնի:  Խոսեք ամուսնու հետ, պատմեք ձեր խնդիրների մասին: Ասեք նրան, թե ինչ հիանալի էիք զգում այն ժամանակ, երբ երկուսդ էլ վայելում էիք իրար, ինչքան քնքուշ ու ուշադիր էր նա այն ժամանակ: Ասեք, որ չեք կարող մոռանալ այն երանելի պահերը, երբ հեշտանք էիք ապրում նրա հետ:
Եվ ասել այդ ամենը պետք է ոչ թե անկողնում, այլ ավելի շուտ, որպեսզի նա կարողանա մտածել ու կշռադատել: Բացի այդ՝ մի ասեք դա, երբ նա կարդում է կամ հեռուստացույց դիտում: Տղամարդիկ չեն կարողանում միաժամանակ մի քանի գործողություն կատարել. օր.՝ լսել ձեզ և կարդալ զուգահեռաբար:  Կամ էլ նա ձեր ասածները «ձեռքի հետ», անուշադիր կլսի: Եվ այսպես՝ դուք անկեղծացել եք: Մնում է նրա որոշումը:
Եթե նա առաջվա պես մտածի միայն իր մասին և առանց ձեզ տրամադրելու մոտենա ձեզ, մերժեք նրան: Կամ էլ համբուրվեք, գուրգուրեք, բայց ավելին թույլ մի տվեք:  Մոտ թողեք, երբ դու՛ք հարմար կգտնեք:  Դու՛ք հոգացեք դրա մասին, եթե նա այդքան եսասեր է: Այլապես շուտով կամա թե ակամա կսկսեք ատել ձեր ամուսնուն նրա համար, որ ընդամենը օգտագործում է ձեր մարմինը՝ հաճույք պատճառելով միայն իրեն: Եթե շարունակեք նման անբավարարված վիճակում մնալ պարբերաբար, ապա կարող են առաջանալ մի շարք հիվանդություններ՝ անոթների բորբոքում, միոմա և այլն: Դրանք մշտական գլխացավերն են և ցավը որովայնի շրջանում:
 
Որոշ կանայք, ովքեր հեշտանք չեն ապրում իրենց ամուսինների հետ, սկսում են փնտրել այն արտամուսնական կապի մեջ կամ էլ սկսում են մի բժշկից մյուս բժշկի մոտ վազել:  Այնպես որ՝ անմիջապես դադարեք դա:
Սակայն, մի կարևոր բան. դուք էլ ձեր հերթին աշխատեք շատ չհոգնել մինչև երեկո: Պարզ ասած՝ էներգիա խնայեք սեքսով զբաղվելու համար:  Բոլոր գործերը մի կողմ… ամենակարևորը ցանկանալն ու հաճույք ստանալն է: Եվ ոչ մի ավելորդ միտք, թե վաղը պետք է առաստաղը մաքրեք կամ բորշ եփեք:

 

777


  Հարցում

Հանգստանալու եք Հայաստանու՞մ





на армянском  In English


**

Поделись с друзьями...


Загрузка...


Другие материалы по теме «Ամուսնու եսասիրությունը անկողնում»   ЗДЕСЬ:


Советуем также...


Սեքս Топ-статьи Здесь


Источник: http://www.kiss.am/vol6/amusnuesasirutyunyankoxnum1.jpg
Категория: Սեքս | Добавил: Admin (16.11.2013) | Автор: Kiss.am W
Просмотров: 3213 | Теги: սեքս, Հարցեր հոգեբանին, միայն կանանց համար | Рейтинг: 4.0/1
Загрузка...