RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Լրահոսից

Զիմբաբվեում կոկորդիլոսները կերել են քահանային, ով փորձել է Հիսուսի նման անցնել ջրի վրայով
 


 


   

Զիմբաբվեում 3 կոկորդիլոսներ կերել են եկեղեցական քահանա Ջոնաթան Մթխեթխվուին, որ փորձել է անցնել կոկորդիլոսներով լի գետը, փոխանցում է «Daily Mail»-ը։

Միջադեպը տեղի է ունեցել տեղանքում, որտեղ ապրում են մեծ թվով գիշատիչներ։ Քահանան մտել է ջուրը, անցել է գրեթե 30 մետր եւ այն րոպեին, երբ նա ցանկացել է ափ դուրս գալ, նրա վրա հարձակվել են 3 կոկորդիլոս։

«Մենք մինչեւ հիմա չենք հասկանում, թե դա ինչպես կարող էր տեղի ունենալ: Նա մի ամբողջ շաբաթ աղոթում էր, իսկ կոկորդիլոսները նրա վերջը տվեցին մի քանի րոպեում»,- տեղի ունեցածը մեկնաբանել է դեպքի ականատեսներից մեկը։
 
Պարբերականը նշում է, որ այս կերպ քահանան փորձել է ցույց տալ, թե ինչպես է Հիսուսը քայլել ջրի վրայով։






Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (15.05.17)
Դիտումներ: 3861 | Տեգեր: ով, Են, կերել, նման, կոկորդիլոսները, փորձել, անցնել, Հիսուսի, քահանային, Զիմբաբվեում | - Վարկանիշ -: 0.0/0