Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 18.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Խոշոր ավտովթարից հետո հղի կինը ծննդաբերել է
 
 


   


Երեկ՝ օգոստոսի 10-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևան Սևան ավտոճանապարհի 39 կմ հատվածում Հրազդանի վարչական տարածքում բախվել են Սևան քաղաքի բնակիչ, 26-ամյա Մխիթար Ալեքսանյանի վարած Վազ 2106 մակնիշի 34 ԼՍ 592 համարանիշի, Երևան քաղաքի Վերին Շենգավիթ 1-ին փողոցի բնակիչ, 38-ամյա Սարգիս Հարությունյանի վարած Mercedes մակնիշի 16 ՍԼ 868 համարանիշի, Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի բնակիչ, 27-ամյա Տիգրան Կարապետյանի վարած Mercedes մակնիշի 34 ԼN 083 համարանիշի և Սևան քաղաքի Իսակովի փողոցի բնակիչ, 35-ամյա Կարեն Ավետիսյանի վարած Ford Transit մակնիշի 86 NN 006 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մ. Ալեքսանյանն ու նրա ուղևոր՝ 31-ամյա Լիանա Սահակյանը և վարորդներից Տ. Կարապետյանն ու նրա ուղևոր՝ Ուկրաինայի քաղաքացի, ժամանակավորապես Երևան քաղաքի «Գլենդել Հիլզ» թաղամասում բնակվող, 21-ամյա Վերա Նաումչուկը մամնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները՝ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Վիրավորներից երկուսին հիվանդանոց է տեղափոխել վաշտի հրամանատար Ա. Պետրոսյանը, իսկ վիրավորներից հղի կնոջն էլ՝ նույն վաշտի տեսուչ Աշոտ Կոստանյանը։

Մանրամասն`shamshyan.com



Տարածել...


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 11.08.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (11.08.16)
Դիտումներ: 190 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...