RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Լրահոսից

Խոշոր ավտովթար Աշտարակում ընտանիքի 5 անդամ տեղափոխվել է հիվանդանոց
 


 


   

shamshyan.com-ը գրում է, այսօր՝ փետրվարի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Երևանյան և Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկում բախվել են Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ, 48-ամյա Գևորգ Բաղդասարյանի վարած Գազ-3110 մակնիշի 30 ՕՍ 786 համարանիշի և Աշտարակ քաղաքի Նարեկացու փողոցի բնակիչ, 36-ամյա Արամայիս Անթանյանի վարած «Mercedes» մակնիշի 75 DP 500 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 3110-ի վարորդ Գ. Բաղդասարյանը, նրա ուղևորներ, համագյուղացիներ՝ 48-ամյա Նվարդ Օհանյանը, 9-ամյա Նարե Բաղդասարյանը, 10-ամյա Դավիթ Օհանյանը, Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի բնակիչ, 20-ամյա Կարինե Մինասյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն:

Ա. Անթանյանը «Տուն 1» ՓԲԸ-ի գլխավոր ինժեներն է, վիրավորներից Ն. Բաղդասարյանն ու Դ. Օհանյանը սովորում են Սասունիկ գյուղի հիմնական դպրոցի 4-րդ և 3-րդ դասարաններում, իսկ Կ. Մինասյանը Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում: 3110-ի վարորդն ու ուղևորները ազգականներ են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (19.02.18)
Դիտումներ: 149 | Տեգեր: ավտովթար, հիվանդանոց, տեղափոխվել, Աշտարակում, Խոշոր, ընտանիքի, անդամ | - Վարկանիշ -: 0.0/0

_blanktext/javascript> |