Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 23.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Խնամիներով Դուբայում են
 
 
Загрузка...


Հրաժարականից հետո Հովիկ Աբրահամյանը խորը ընկճախտի մեջ է, ընդամենը մեկ անգամ` 2 օր առաջ Հանրապետականի շտաբ է այցելել եւ հաջորդ օրն իսկ թռել Դուբայ` հավանաբար պաշտոնանկության վիշտը մոռացության տալու: Մեր տեղեկություններով` Հովիկ Աբրահամյանին «դեպրեսիայից» հանելու գործին լծվել է խնամին` ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ով Արգամիչի պաշտոնանկության օրերին գտնվում էր արտերկրում, ու ահա այժմ էլ շտապել է ԱՄԷ: Մեզ հասած տեղեկություննրով` Դուբայում «սփոփանքի» օպերացիային է լծվել նաեւ «Տաշիր» ընկերության սեփականատեր, հայազգի միլիարդատեր Սամվել Կարապետյանը: Նա այսօր պետք է վերադառնար Երեւան, իսկ սեպտեմբերի 17-ին Գագիկ Բեգլարյանի որդու` Հրանտի հարսանիքի քավորն է:

Տրանսպորտի եւ կապի նախարարի որդին, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ամուսնանում է հոր մանկության ընկերոջ դստեր հետ: Նրանց ընտանիքը ապրում է Մոսկվայում, դեռ փետրվարին Բեգլարյանները գնացել էին Մոսկվա և նշանադրել որդուն։ Հարսանիքը կկայանա Ծառուկյանի «Փարավոն» ռեստորանում, հրավիրված է քաղաքական ողջ Էլիտան՝ մոտ 800 հոգի, Սերժ Սարգսյանի, գործադիրի, օրենսդիրի անդամների գլխավորությամբ։ Մոսկվայից ևս հյուրեր են սպասվում։

Այս հարսանիքը Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունից հետո առաջին «լայնամասշտաբ» միջոցառումն է, եւ այժմ ՀՀԿ-ում գցում-բռնում են` Արգամիչը կգա, կմասնակցի, բաժակ կբարձրացնի վարչապետ Կարեն Կարապետյանի եւ Սերժ Սարգսյանի հետ, թե սրտից արյուն է կաթում: Ի դեպ, այս հարսանիքից հետո քաղաքական էլիտային եւս մեկ փարթի է սպասվում, ԱԺ օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դուստրը` Աստղիկը ամուսնանում է «Մայա սեմյա» ընկերության սեփականատիրոջ որդու հետ:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (16.09.16) | Հեղինակ: Hraparak.am W
Դիտումներ: 216 | Տեգեր: Են, Խնամիներով, Դուբայում | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...