Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 17.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Խեցգետինները հետաքրքիր տպավորություններ կամ հավելյալ տեղեկատվություն կստանան. Օգոստոսի 28-ի աստղագուշակ
 
 


   

 

Խոյ

Խոյերին աստղերը խորհուրդ են տալիս ավելի շատ ժամանակ հատկացնել ընտանեկան մթնոլորտին: Այս կամ այն գործնական ջանքերի արդյունքը կարող է ընդհանուր իրավիճակի համեմատ երկրորդական գործոն լինել: Հատուկ ուշադրություն կարող են պահանջել ամուսնական հարաբերությունները: Բացառված չէ, որ ինչ-որ բանում փոխված լինեն ձեր կյանքի ուղեկցի ճաշակները կամ մտերիմների նկատմամբ նրա վերաբերմունքը:

Ցուլ

Ցուլերին օրը շատ հաճելի բաներ է խոստանում: Լավ նորություն կարող է դառնալ մի շարք փոփոխությունների հետաձգումը, որոնց տվյալ պահին տրամադրված չեք: Կարելի է հույս ունենալ արձակուրդի հավելյալ օրերի, վճարման հետաձգման, սիրավեպի կամ դուր եկած զբաղմունքի շարունակության: Ծնողները կարող են ավելի ինտենսիվ կերպով միանալ երեխաների գործերին, օրինակ` կապված նրանց ուսումնական տարվա նախապատրաստության հետ:

Երկվորյակ

Երկվորյակներին օրը խոստանում է նախօրեի իրադարձությունների և միտումների շարունակություն: Դժվար թե զգալիորեն փոխվի հետաքրքրությունների շրջանակը: Շատերը կտարվեն իրենց զբաղմունքով, հատկապես, եթե այն կապված է տան, ընտանիքի, կենցաղային և տնտեսական թեմաների հետ: Ձեզ կարող է հետաքրքրել կահավորման փոփոխությունը, խոհարարական արվեստը, մտերիմների հետ առավել արդիական թեմաների քննարկումը:

Խեցգետին

Խեցգետինները հետաքրքիր տպավորություններ կամ հավելյալ տեղեկատվություն կստանան: Շատերին հատուկ կլինի շփվողականությունը և հետաքրքրասիրությունը, հնարավոր է լուսավորում, ժամանակ առ ժամանակ բացառված չեն քմահաճույքները: Հատուկ ուշադրություն կարող են պահանջել տնային գործերը, ազգակցական և գործընկերային կապերը, հարևանների հետ շփումը, ուղևորությունների և ուսման դետալները: Հաջող օր է փոխըմբռնման խորացման համար:

Առյուծ

Առյուծներն այսօր կարող են խորասուզվել ֆինանսական և տնտեսական մանրուքներում, շատ ժամանակ ծախսել անհրաժեշտ իրերի և ծառայությունների որոնման վրա: Շատ հոգսեր կարող են անվերջ թվալ: Շատ Առյուծների հատուկ կլինի զգացմունքների և զգացողությունների հարստությունը, հնարավոր է մեծ հետաքրքրություն ձեր ներքին կյանքի, ինտուիցիայի հուշումների նկատմամբ: Հենց այդ կերպ կարող է յուրօրինակ լուծում գտնվել անսովոր առաջադրանքին:

Կույս

Այսօրվա մթնոլորտը Կույսերին հակում է զրուցասիրության: Օրը հարմար է ազգականների, ինչպես նաև հոգեպես և ինտելեկտուալ առումով մտերիմ զրուցակիցների հետ շփման համար: Հարազատների շրջապատում գտնվելը կօգնի շեղվել տհաճությունների մասին մտքերից: Զրույցների թեմա կարող է դառնալ ոչ միայն ներկան և անցյալը, այլև ապագան: Նախադրյալներ կան ֆինանսական ոլորտում, անձնական հարաբերություններում փոփոխությունների համար:

Կշեռք

Կշեռքները կարող են այս օրն օգտագործել փոփոխություններին տրամադրվելու համար: Հնարավոր է, որ առանցքային լինի հոգեբանական պատրաստվածությունը, բայց կարևոր են նաև գործնական դետալները: Չարժե վերջնականապես հրաժեշտ տալ անցյալին. մոտ ժամանակներս ձեզ կարող են պետք գալ հաստատված կապերը, նախկին տեղեկատվական ալիքները: Հնարավոր է, որ որոշ սովորություններ ոչ միանգամից փոխվեն: Կարող է անհրաժեշտ լինել այցելել նախկին աշխատավայր:

Կարիճ

Կարիճներին օրը հավելյալ ռեսուրսներ կպարգևի: Դա կարող է լինել հոգեբանական աջակցություն, օգտակար տեղեկատվություն: Հնարավոր է ձեզ համաձայնի օգնել հին ընկերը, ազդեցիկ մարդ կամ կազմակերպություն: Ոչ միանշանակ իրավիճակում հայտնված Կարիճները կարող են հույս ունենալ հարցի բարենպաստ լուծման կամ լավ իրավաբանական աջակցության: Օրը կօգնի նաև լցվել լավատեսությամբ: Դրական զգացմունքներ կառաջացնի հաճելի անակնկալը:

Աղեղնավոր

Աղեղնավորների համար այսօր ապահովված է հարուստ էմոցիոնալ կյանք: Հնարավոր են անսովոր խորը ապրումների րոպեներ: Այսօր ապրած ուժեղ զգացմունքները կդրդեն ձեզ ինտելեկտուալ բացահայտումների և օգտակար գործնական որոշումների: Դրական պահերն անխախտելիորեն կապված կլինեն ճգնաժամայինների հետ, մի շարք դեպքերում առաջինները պայմանավորված կլինեն վերջիններով: Օրինակ` կարող եք հայտնվել հուսահատության եզրին և միայն դրանից հետո տեսնել փակուղուց ելքը:

Այծեղջյուր

Այծեղջյուրների և նրանց մերձավոր շրջապատի զգացողություններն այսօր հակասական են: Բարեբախտաբար, ցանկացած տարաձայնություն այսօր կհարթվի և կատակի կտրվի, եթե խելամտություն և դիվանագիտություն դրսևորվի: Դերակատարություն կունենան փոխադարձ հարգանքի, երախտագիտության ժեստերը: Սիրահարներին և ամուսիններին խորհուրդ չի տրվում հետաձգել անկեղծ զրույցը: Լավ է քննարկել համատեղ ուղևորության, ուսման դետալները:

Ջրհոս

Ջրհոսներին այսօր կարող են գրավել ոչ ամենատիպիկ զբաղմունքները: Նույնիսկ առօրյա գործընթացը կարող է հետաքրքիր լինել: Ամենահետաքրքիրը ճանաչողական մանրամասները կլինեն: Օրը հարմար է ուսումնասիրությունների համար: Կարելի է խորությամբ ուսումնասիրել ինչ-որ հարց` զգալով այն: Տեղեկատվության մի մասը կարող է վերանայում պահանջել, դետալների մի մասը` վերափոխում: Օրը հարմար է նաև թույլերին օգնելու համար: Հնարավոր է մեծ ուշադրություն կենդանիներին:

Ձկներ

Ձկների համար շրջապատի հետ կապի լավագույն ձևը կլինի անկեղծ երկխոսությունը: Օրը հարմար է ի սրտե շփման, խաղաղ համաձայնությունների, մեծահոգի զիջումների համար: Հնարավոր է, որ ձեր կարիքը զգա գործընկերը, հաճախորդը, ազդեցիկ մեկը: Հնարավորություն կա փոխադարձ համակրանքը և ըմբռնումն ամրապնդելու: Կարելի է երկարացնել բանակցությունների ժամկետները, հավելյալ խորհրդատվություն ստանալ: Չարժե հրաժարվել ժամադրությունից:
 



Տարածել...


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 28.08.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (28.08.16)
Դիտումներ: 643 | Տեգեր: հավելյալ, Խեցգետինները, կստանան., կամ, տպավորություններ, աստղագուշակ, Տեղեկատվություն, 28-ի, Հետաքրքիր, օգոստոսի | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...