Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 24.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Խայտառակ դեպք 27 համարի «Գազել»-ում. Ու նման «ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ» վստահում ենք մեր կյանքը...
 
 
Загрузка...


Խայտառակ ու բանականության սահմաններից դուրս երևույթ է արձանագրել MAMUL.am-ի թղթակիցը: 27 համարի դեղին գույնի միկրոավտոբուսի վարորդն, ում անունը թղթակցի հավաստի տեղեկություններով Արտակ է, իսկ մականունը՝ «Ճանճ», ընկերոջը նստեցրել է իր կողքին՝ վարորդի նստատեղին, դուռը մի կերպ փակել ու շարունակել երթևեկությունը: Դեպքը տեղի է ունեցել Մարգարյան փողոցի առաջին կանգառում: Վարորդի ընկերը մինչ այդ եղել է «Գազել»-ի սրահում, իսկ երբ իջել է՝ իջնողներին ճանապարհ տալու համար, այնքան մարդ է բարձրացել, որ իրեն այլևս տեղ չի մնացել: Այդ պահին տրանսպորտի մեջ եղել է մոտ 25-30 մարդ՝ սարսափելի խցկված վիճակում:

Տեսնելով, որ ինքը չի կարողանում բարձրանալ սրահ, վարորդի ընկերը բացել է վարորդի դուռն ու բողոքել. «Ա՜ լավ էլի, Արտաʹկ, ինադու ես անում, գալիս եմ կողդ նստեմ»: «Արիʹ» հրավիրել է Արտակն ու տեղ տվել: Վարորդի նստատեղը հազիվ է տեղավորել 2 հաղթանդամ տղամարդկանց, անգամ ղեկի տակից ինչ-որ բան է պոկվել ու ընկել գետնին:

Թղթակիցը փորձել է կարգի հրավիրել վարորդին, սակայն հանդիպել է նրա ու նրա ընկերոջ սանձարձակ, հղփացած ու լկտի վերաբերմունքին. «Արա տո քեզ ինչ է, ես ոնց եմ քշում, դու տեղդ վեր ընգի, քեզ հասնում ա տեղ հասնելը, ձենդ կտրի մինչև կհասնես»:
Նրանց չի կանգնեցրել անգամ այն հանգամանքը, որ իրենց նկարում են և որ նկարողը ներկայացել է որպես լրագրող. «Արա տո նկարում ես նկարի, մենակ ընենց նկարի քաչալս չէրևա»,- հոխորտացել են նրանք:

Այս իրավիճակով երթուղային տրասնպորտը շարունակել է ճանապարհը 2 կանգառ, մինչև որ ընկերն իջել է, իսկ «Ճանճը» սպառնացել է մեր թղթակցին. «Տո նստելուդ տեղն էլ գիտեմ, իջնելուդ տեղն էլ, առը հա թե սրանից հետո դու էս «Գազելը» կնստես»:

Դեպքից անմիջապես հետո MAMUL.am-ի թղթակիցը կապվել է 27 համարի երթուղային «Գազելի» դիսպետչերական կետի հետ, որտեղից հայտնել են, որ տնօրենը տեղում չէ. «Ինչ ուզում եք գրեք ձեր կայքում ա, ինչում ա»,- պատասխանեցին դիսպետչերական կետից:


Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում
 




 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (17.09.16)
Դիտումներ: 6141 | Տեգեր: 27, համարի, Ու, «Գազել»-ում., նման, վստահում, խայտառակ, ենք, «ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ», դեպք | - Վարկանիշ -: 0.0/0