RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Լրահոսից

Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավորները երիտասարդ աղջիկներ են
 


 


   

Կոտայքի մարզում, այսօր՝ հուլիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 11.5 կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 34 ՏZ 103 համարանիշի և Mercedes մակնիշի 978 AG 61 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն: Վիրավորները երիտասարդ աղջիկներ են:

Աղբյուրի տվյալներով, բեռնատար Mercedes-ը ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված է եղել և մեքենայի տերը, ով աշխատում է մենեջեր, իջել է ավտոմեքենայից և մտել խանութ: Այդ ժամանակ մյուս Mercedes-ը մեծ արագությամբ, դեպի Սևան ընթանալիս, բախվել է կայանված բեռնատար Mercedes-ին ու հարվածն այնքան ուժգին է եղել, որ Mercedes-ն առաջ ընթանալով՝ անցել է ճանապարհի բաժանարար կանաչ գոտու հատվածով և, դուրս եկել ճանապարհի հանդիպակաց գոտի:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (06.07.18)
Դիտումներ: 3443 | Տեգեր: Երևան-Սևան, աղջիկներ, երիտասարդ, Են, ճանապարհին., վիրավորները, վթար | - Վարկանիշ -: 0.0/0