Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 23.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Վլադիմիր Պուտինը Բաքվում չի այցելել «շահիդների ծառուղի». պատահականություն է, թե՞ գիտակցված որոշում
 
 


   

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 8-ին Ադրբեջանի մայրաքաղաքում չի այցելել, այսպես կոչված, «շահիդների ծառուղի»:

Հիշեցնենք, որ այնտեղ թաղված են 1990 թվականի հունվարի 13-19-ին Բաքվում հայերի կոտորածի կազմակերպիչներն ու իրագործողները, որոնց գործողությունների զոհ են դարձել նաեւ քաղաք մտած Խորհրդային բանակի մի քանի ռուս զինծառայողներ:

Ավելի վաղ Պուտինը, ինչպես նաեւ 2008-2012 թվականներին Ռուսաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Դմիտրի Մեդվեդեւը, Ադրբեջանի իշխանությունների կողմից առաջարկվող պաշտոնական արարողության համաձայն, այցելել են «շահիդների ծառուղի» եւ փաստացի հարգել մարդասպանների հիշատակը, որոնց Բաքվում «երկրի անկախության եւ տարածքային ամբողջականության պայքարի մարտիկներ» են կոչում:

Կրկին վերադառնալով վարչապետի պաշտոնին՝ Դմիտրի Մեդվեդեւը վերջերս նորից այցելել է «շահիդների ծառուղի», ինչը հայ հասարակության արդարացի զայրույթն է առաջացրել: Մնում է հուսալ, որ ծառուղի չայցելելու՝ Պուտինի երեկվա որոշումը ոչ թե պատահականություն է, այլ բացատրվում է նրանով, որ Ռուսաստանի ղեկավարին, վերջապես, բացատրել են Ադրբեջանի մայրաքաղաքի հուշահամալիրի իրական նշանակությունը:



Տարածել...


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 10.08.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (10.08.16)
Դիտումներ: 346 | Տեգեր: թե՞, Վլադիմիր, պատահականություն, ծառուղի»., չի, Բաքվում, գիտակցված, Պուտինը, այցելել, «շահիդների | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...