Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 23.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


ՎԵՐՋԱՊԵՍ ՊԱՐԶՎԵՑ, թե ինչ է խնդրել Պուտինն Էրդողանից
 
 
Загрузка...



«Պարոն Պուտինը խնդրել է մեզ, որ թույլ չտանք ՌԴ–ի կողմից պատժամիջոցների տակ գտնվող երկրները Թուրքիայի միջոցով ճեղքեն պատժամիջոցները»։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները ավելի լավ մակարդակի են հասնելու, քան նախկինում էին։ «Պարոն Պուտինի եւ Էրդողանի հանդիպումը շատ հաջող է անցել։ Մեր առեւտրաշրջանառությունը նվազել է 43 տոկոսով։ Մեր նպատակն է՝ երկկողմ առեւտրաշրջանառությունը հասցնել 100 մլրդ դոլարի։  Համատեղ կարեւոր նախագծեր կան, որոնք կյանքի են կոչվելու։ Աքքույուի եւ «Թուրքական հոսքի» ծրագրերը ժամանակատար են, սակայն մենք արագացնելու ենք դրանք»,–ասել է Չավուշօղլուն։

Թուրքիայի արտգործնախարարը նաեւ նշել է, թե Վլադիմիր Պուտինը Էրդողանից մի բան է խնդրել՝ թույլ չտալ ՌԴ–ի պատժամիջոցների տակ գտնվող երկրներին Թուրքիայի միջոցով չեղքել այդ պատժամիջոցները։ «Մենք, իհարկե, նման բան թույլ չենք տա»,–ամփոփել է Չավուշօղլուն։



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (10.08.16)
Դիտումներ: 969 | Տեգեր: ԻՆՉ, Թե, Էրդողանից, Պուտինն, ՎԵՐՋԱՊԵՍ, ՊԱՐԶՎԵՑ, խնդրել | - Վարկանիշ -: 0.0/0