RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Լրահոսից

Վերին Գետաշենի գյուղապետը հրաժարական է տվել. նա գյուղի հողերը վաճառել էր Սերժ Սարգսյանի եղբորը՝ չվճարելով գյուղացիներին
 


 


   

Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի ղեկավար Ռուբիկ Ղուկասյանը այսօր հրաժարական է տվել զբաղեցրած պաշտոնից: Վերին գետաշենցիները գյուղապետի հրաժարականը պահանջում էին դեռևս հեղափոխության օրերից, գյուղացիները ակցիաներ են անցկացրել գյուղապետարանի մոտ, սակայն Ղուկասյանը դիմադրում էր։

Նա անգամ առողջական խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ տևական ժամանակ է մեկնել էր Հայաստանից։ Սակայն նրա վերադառնալուց հետո գյուղացիները նորից վերսկսել էին իրենց պահանջով բողոքի ակցիաները։ Վերջին օրերին գյուղացիներն անգամ կողպել էին գյուղապետարանի մուտքը և արգելել նրան մուտք գործել գյուղապետարան: Գյուղացիների խոսքերով՝ գյուղապետը չարաշահումներ է թույլ տվել, յուրացրել է իրենց հողերի վաճառքից գոյացած գումարները:

Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը հէկ է կառուցել գյուղում, ինչի նպատակով գնել է գյուղի հողատարածքները, սակայն գյուղացիների մի մասը գումարը չի ստացել: Երեկ հէկի ներկայացուցիչը հանդիպել է նրանց ու պնդել, որ գումարները փոխանցել է, մինչդեռ գյուղացիներից շատերը տարիներ շարունակ գումար չեն ստացել: Գյուղապետի հրաժարականից հետո գյուղացիների բողոքի ակցիան Վերին Գետաշենում շարունակվել է, բայց արդեն նախկին նախագահի եղբոր հէկի շահագործման դեմ։

Ի դեպ, Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո գյուղապետն ու նրա գործարար եղբայրները՝ Գեղարքունիքի նախկին փոխմարզպետ Արտուշ Ղուկասյանը, ովքեր տարիներ շարունակ Գեղարքունիքի մարզում ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի համար ձայներ հավաքող էին, շտապեցին հայտարարել, որ լքում են ՀՀԿ-ն։ «Տեսնելով հանրապետությունում տիրող իրավիճակը, սրտի ցավ եմ ապրում, որ ՀՀԿ անդամ եմ: Յուրաքանչյուր իրեն հարգող ու իր երկիրը սիրող հայ չի կարող այս ամենի կողքով անտարբեր անցնել, ուստի անհրաժեշտ եմ համարում հրաժարվել ՀՀԿ անդամությունից ու կանգնել իմ ժողովրդի կողքին, ես նրանցից մեկն եմ»,- մայիսի 2-ին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր նախկին փոխմարզպետ Արտուշ Ղուկասյանը, որը, ինչպես արդեն նշեցինք, այսօր հրաժարական տված Վերին Գետաշեն համայնքի ղեկավար Ռուբիկ Ղուկասյանի եղբայրն է։

Մանրամասն...



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (01.06.18)
Դիտումներ: 1419 | Տեգեր: գյուղապետը, գյուղի, վաճառել, Գետաշենի, հրաժարական, տվել., հողերը, Էր, Նա, Վերին | - Վարկանիշ -: 0.0/0