Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 17.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Վերցրի, տուն բերեցի. բանակում ծեծվելու հետևանքով առողջական խնդիրներ ձեռքբերած Արթուրին տեղափոխել են հոգեբուժարան
 
 
Загрузка...


10-ամիս առաջ բանակ զորակոչված եւ նոյեմբերի 6-ին ծեծվելուց առաջացած հոգեկան խնդիրներով Երեւանի կայազորային հոսպիտալ տեղափոխված 19-ամյա Արթուր Հակոբյանին տեղափոխել են «Նուբարաշենի» հոգեբուժարան, որից հետո հարազատների պահանջով նրան տեղափոխել են տուն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա հորաքույրը՝ Ռիտա Հակոբյանը: Տիկին Ռիտան պատմեց, որ Արթուրի վիճակը ծայրահեղ ծանր է եղել, նա ընկել է ցնցումների մեջ, «Շտապօգնություն» են կանչել եւ Արթուր Հակոբյանին տեղափոխել են հոգեբուժարան.

«Տարել էինք, բայց ինչ-որ դեղեր էին սրսկում, ես չուզեցի, որ Արթուրը մնա այնտեղ, դրա համար էլ այժմ տուն ենք բերել: Նա լուրջ առողջական խնդիրներ ունի, անընդհատ ցնցումների մեջ է ընկնում»:

Ռիտա Հակոբյանը նշեց, որ Արթուրին լուրջ հետազոտություն եւ բուժում է հարկավոր, սակայն, չեն կարողանում՝ գումար չունենալու պատճառով:

10-ամիս առաջ բանակ զորակոչված եւ հոգեկան խնդիրներով Երեւանի կայազորային հոսպիտալ տեղափոխված, Երեւանի 19-ամյա բնակիչ Արթուր Հակոբյանի հարազատները պնդում են, որ զինծառայողին բանակում ծեծել է գումարտակի հարբած հրամանատարը:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործը, որը կարճվել է:

Արթուրին օգնել ցանկացողները կարող են զանգահարել Ռիտա Հակոբյանին՝ 093898783 հեռախոսահամարով:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (17.09.16) | Հեղինակ: news.am W
Դիտումներ: 451 | Տեգեր: բերեցի., առողջական, ձեռքբերած, Վերցրի, ծեծվելու, Արթուրին, տուն, հետևանքով, բանակում, խնդիրներ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...