Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 19.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Վերցրեք ձեր երաշխիքներն ու ․․․ եղեք
 
 
Загрузка...


 
Այսօր, երբ հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով զգում ենք Հարավային Կովկասի ամենաթեժ հակամարտության մոտալուտ լայնամասշտաբ պատերազմի շունչը, ավելի ենք համոզվում, որ երևի թե ամենից շատ մենք՝ հայերս ենք զգացել Ռուսաստանի տարածաշրջանային դեստրուկտիվիզմի պտուղները:

Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանը փորձեց գտնել տարածաշրջանային քաղաքականության նոր մոդել, և փորձեց այդ մոդելը համապատասխանեցնել համաշխարհային քաղաքականության արդիական չափանիշներին: Սակայն, ներպետական կյանքի կազմակերպման գործը տապալելուց հետո Ռուսաստանը փաստորեն տապալեց նաև արտաքին քաղաքականությունը, այդ թվում՝ և հարավկովկասյան ուղղությամբ:

Բանն այն է, որ տարածաշրջանային նոր քաղաքականության մոդելի ներքին բազիս Ռուսաստանն այդպես էլ չկարողացավ ապահովել, և, ի վերջո, Պուտինի հետ իշխանության վերադարձած խորհրդա-ռուսական ՊԱԿ-իզմը նաև իր արտացոլումն ունեցավ հարավկովկասյան ռեգիոնի հանդեպ ռուսական քաղաքականության վեկտորում: Այն վերստին վերադարձավ խորհրդային արժեհամակարգի տիրույթներ՝ հենվելով մահակի, խարդավանքների, ստվերային գործարքների և սպառնալիքների վրա:

Հետխորհրդային ավելի քան երկու տասնամյակի ընթացքում Ռուսաստանն այդպես էլ որևէ արդիական արժեք չի ներդրել Հարավային Կովկասում: Ավելին, Ռուսաստանն իր ռազմավարական գործընկեր Հայաստանի հետ որևէ արդիական գործընթաց չի կազմակերպել և չի իրականացրել, չի փորձել մրցունակ որևէ քաղաքական, տնտեսական կամ գաղափարական տեխնոլոգիա ներմուծել Հայաստան: Հայաստանում, վերջին տարիներին կարծես թե արդեն էապես արմատավորվել է այդ իրողության վերաբերյալ պատկերացումը:

Հասարակությունն ավելի ու ավելի է գիտակցում, որ Ռուսաստանը Հայաստանի համար չի եղել և չի կարող լինել զարգացման գործընկեր: Մնացել է թերևս միայն անվտանգության երաշխավորության գործոնը՝ ի դեմս այն մտայնության, որ միայն ռուսները մեզ կպաշտպանեն արտաքին ագրեսիայից և դրանց չլինելու պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան կհարձակվեն մեզ վրա:

Իրականում, սակայն, դա լուրջ մոլորություն է: Մոլորություն է, որը արագորեն բացահայտվում է, երբ փորձում ենք պատկերացնել ժամանակակից անվտանգության բաղադրակազմը: Անվտանգության արդիական համալիրը ներառում է ավելի շատ հասարակական-համակեցության արժեքներ, քան՝ զենք ու զրահ: Դրանք, իհարկե, ներկայում էլ շարունակում են մնալ կարևոր գործոն, սակայն արդեն վեր են ածվում ընդամենը արժեքային համակարգերի արդյունավետ գեներացմանը և պաշտպանությանը նպաստող գործիքներ:

Անվտանգության ժամանակակից համալիրն առաջին հերթին ներառում է քաղաքակրթական կողմնորոշում՝ թե որ արժեհամակարգում ենք մենք: Եվ այս տեսանկյունից մենք հանգում են այնպիսի իրավիճակի, երբ Ռուսաստանը դառնում է նույնիսկ Հայաստանի անվտանգությանը սպառնացող գործոն, քանի որ արգելակում է Հայաստանի քաղաքակրթական ընտրության հնարավորությունը և փորձում մեր երկիրը հնարավոր և անհնար դեստրուկտիվ քայլերով պահել խորհրդա-ռուսական հնացած համակարգում, որտեղ մարդն արժեք չունի:

Այլ կերպ ասած՝ Ռուսաստանը, խորքային, փիլիսոփայական իմաստով, Հայաստանի համար նույնիսկ անվտանգության երաշխավոր չէ: Միակ բանը, որ ռուսները կարող են երաշխավորել Հայաստանի համար՝ ճահճացումն ու գավառականացումն է:

Բայց մեզ իհարկե այդպիսի երաշխիքներ պետք չեն, քանի որ դրա համար մենք շատ թանկ կվճարենք:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (29.08.16)
Դիտումներ: 380 | Տեգեր: երաշխիքներն, Ձեր, եղեք, Ու, Վերցրեք, ․․․ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...