Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 24.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Վարուժան Ավետիսյանի նոր նամակը. Ռուսաստանը կարիք ունի ամրապնդելու մեր երկրի վերջնական գաղութացման իր ծրագիրը
 
 
Загрузка...



«Սասնա Ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը կրկին կոչով դիմել է երիտասարդությանը: Հիմանդիր խորհրդարանը ներկայացնում է Վարուժան Ավետիսյանի նամակը «Վարդաշեն» ՔԿՀ-ից: Նամակի վերջին տողը անընթեռնելի է, այդ պատճառով ներկայացրել են նաեւ այդ հատվածի լուսանկար-պատճենը:

«Ռուսաստանը, օտվելով նախագահական ընտրությունների պատճառով ԱՄՆ արտաքին քաղաքականության ակտիվության նվազումից, հարմար պահ է ընտրել Մինսկի խմբում ավելի նախաձեռնող լինելու եւ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում իրեն ձեռնտու միտումներ ձեւավորելու համար:

Զուգահեռաբար՝ Ռուսաստանը կարիք ունի ամրապնդելու Հայաստանից Արցախի օտարման եւ մեր երկրի վերջնական գաղութացման իր ծրագիրը, քանի որ այն խարխլվել է «Սասնա Ծռեր» ազատագրական շարժման ազդեցությամբ: Բնականաբար, նշված խնդիրների լուծման համար էական է ռուսական գաղութատիրության շահերին սպասարկող հայաստանյան վարչակազմի արդյունավետ մասնակցությունը:

Ուստի, Կրեմլը սույն թվականի օգոստոսի 10-ին այդ վարչակազմի ղեկավար եւ իր դրածո Սերժ Սարգսյանին Մոսկվա է կանչում՝ հաշվետվություն ստանալու եւ անհրաժեշտ հրահանգներ տալու նպատակով:

Ըստ այդմ՝ վերստին մեծանում է պայմանավորված պատերազամի վտանգը, քանի որ Հայաստանի (Արցախը ներառյալ) քաղաքացիները եւ համայն հայությունը, բացի ապազգային կամ մոլորյալ չնչին փոքրամասնությունից, որդեգրել է ՈՉ ՄԻ ԹԻԶ ՀՈՂ դիրքորոշումը: Տեղին է նշել, որ ռուսական փորձագիտական շրջանակները մեզ արդեն «զգուշացնում են», որ այս դիրքորոշումը հանգեցնելու է պատերազմի:

Նման իրավիճակում գաղութային վարչակազմի եւ նրա ղեկավար Սերժ Սարգսյանի հեռացումը դառնում է մեր ազգի եւ պետականության պահպանման առաջնահերթ հրամայական:

Այդ հրամայականի հաշվառմամբ մեր ժողովրդին կոչ ենք անում.

1. Ուժերը կենտրոնացնել Սերժ Սարգսյանի գլխավորած ազգադավ վարչակազմի հեռացման եւ ժողովրդի վստահության կառավարության ձեւավորման ուղղությամբ:

2. Նշված նպատակով հզորացնել «Սասնա Ծռեր» ազատագրական շարժումը՝ այն կառուցելով ընդհանուր սկզբունքների վրա հիմնված ցանցային ձեւաչափով:

3. Ընթացիկ հեռանկարում հնարավորինս խափանել Արցախի օտարման եւ Հայաստանի գաղութացման ծրագիրը:

4. Ներկայացնել քաղաքակիրթ աշխարհին մաս կազմելու հայտ եւ ազատ կամքով գործընկերներ ընտրելու …»:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (10.08.16)
Դիտումներ: 419 | Տեգեր: կարիք, Վարուժան, երկրի, ամրապնդելու, Նոր, նամակը., ունի, Ավետիսյանի, Մեր, Ռուսաստանը | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...