Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 19.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Վարդաշենից Սեֆիլյանը նամակ է գրել Պավլիկին՝ եղբայրաբար խնդրելով...
 
 


   


Ժիրայր Սեֆիլյանի կինը՝ Նանոր Սեֆիլյանը, ֆեյսբուքում հրապարակել է Ժիրայր Սեֆիլյանի նամակը՝ ուղղված Սասնա ծռերի անդամ Պավլիկ Մանուկյանին.

Նամակ՝ Ժիրայրից Պավլիկին

Սիրելի Պավլիկ,
Բարեբախտաբար հուլիսի 31-ին տղաները ճիշտ որոշում կայացրին՝ խուսափելով երկկողմ արյունահեղությունից:
Հուլիսի 17-ից սկսած դուք արել եք ձեզնից կախված առավելագույնը: Ապացուցել եք, որ հայը երբեք ստրուկ չի եղել և չի լինելու: Ձեր արարքով ապացուցել եք, որ հայը մահից ու բանտից վախեցողը չէ, դրանով իսկ փաստելով, որ մեր ազգն անմահ է: Վստահ եղիր, որ այս զոհողությունը իմաստավորվելու է, և մեր սիրելի ժողովուրդն ուշ թէ շուտ ապստամբելու է:

Հուլիսի 27-ին (այդ օրը Լիզպոնի տղաների նահատակության 33-րդ տարին լրացավ) վիրահատությունից հետո, երբ բացեցիր աչքերդ և հասկացար, թե ինչ է տեղի ունեցել, ապրեցիր երկու խիստ հակասական զգացում: Առաջինը՝ ուրախությունն էր, որ Արամի կյանքին վտանգ չի սպառնում, և երկրորդը՝ տխրությունն էր, որ այդպիսի ծանր վնասվածքներով գամված ես անկողնուն, ա՛յո, քեզ լավ ճանաչելով վստահ պիտի նախընտրեիր անշնչանալը, քան այդ վիճակում հայտնվելը և այդ պատճառով որոշեցիր հրաժարվել սնվելուց:

Սիրելի՛ Պավլիկ, ինչպես տեսնում ես, ամեն ինչ չէ, որ մենք կարող ենք որոշել, եթե ողջ ես մնացել, ուրեմն դա Աստծո կամքն է եղել, եթե ողջ ես մնացել ուրեմն տակավին բան ունես անելու ընդհանուրի՝ Հայաստանի և քո ընտանիքի համար:

Ուստի եղբայրաբար խնդրում եմ դադարեցնես հացադուլը, և օգնելով բժիշկներին՝ օր առաջ ոտքի կանգնես:
Հոգով և մտքով միշտ քեզ հետ:
Ժիրայր ՍէՖիլյան

Վարդաշեն ՔԿՀ- ից
Օգոստոսի 4, 2016թ.



Տարածել...


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 04.08.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (04.08.16)
Դիտումներ: 313 | Տեգեր: Սեֆիլյանը, եղբայրաբար, գրել, նամակ, Պավլիկին՝, Վարդաշենից, խնդրելով... | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...