RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Լրահոսից

Թոշակների, նպաստների բարձրացում կլինի՞. հարցին վերջապես պատասխանում է Ֆինանսերի նախարարը
 


 


   henaran.am

Ազգային ժողովում շարունակվում են բյուջեի կատարողականի քննարկումները: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցրեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին, թե նախորդ կառավարությունը շեշտադրում էր, որ լրացուցիչ մուտքեր չկան բյուջե, որպեսզի ընթացիկ տարում աշխատավարձերի, թոշակների կամ նպաստների բարձրացում լինի: Պատգամավորը նշեց, որ կա 100 միլիարդ դրամի լրացուցիչ եկամուտ, որը մտել է բյուջե:

«2017 թվականին ավել հավաքման զգալի մասն արդեն իսկ նախատեսված էր, լրացուցիչ 100 միլիարդի մասին չենք կարող ասել, որ եղել է»,-բացատրեց նախարարը:

Ըստ նրա՝ հարկաբյուջետային քաաքականությունը, որ տարվել է, պետք է շարունակվի: Իսկ բարձրացման մասով նա նկատեց. «Մենք չենք կարող գնալ պարտք վերցնելու ճանապարհով»:

Նախարարն ասաց, որ չի կարելի անհեռատես քաղաքականություն վարել, այսինքն՝ պարտք անել, բարձրացնել, հետո ավելի լուրջ խնդիրներ ունենալ:



Տարածել...
 

loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (31.05.18) | Հեղինակ: henaran.am
Դիտումներ: 4788 | Տեգեր: Ֆինանսերի, ՎԵՐՋԱՊԵՍ, կլինի՞., նպաստների, Թոշակների, պատասխանում, նախարարը, հարցին, բարձրացում | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...