Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 23.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


«Տոկոսով փող տվող» պետական բարձրաստիճան պաշտոնյաները, նրանց կանայք և կոռուպցիայի դեմ պայքարը
 
 


   

Galatv.am-ը գրում է՝

Ապրիլյան պատերազմից հետո դարձյալ առիթ եղավ հիշել, որ կոռուպցիան է մեր երկրի ազգային անվտանգության լրջագույն սպառնալիքը: Կառավարության ղեկավարը մայիսի 12-ի նիստում խոսեց քաղաքական կամքի առկայության մասին, կոռուպցիայի դեմ պայքարելու, արագ ու շոշափելի արդյունքներ գրանցելու իրական հնարավորության:

Որպես կանոն, մեր երկրում բարձրաստիճան պաշտոնյաների hայտարարագրերի, թաքցված եկամուտների, ապօրինի հարստացման մասին հիշատակվում է միայն այն ժամանակ, երբ պետք է լինում ցուցադրաբար խոսել կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության մասին: Հետո անորոշ ժամանակով գործընթացը սառեցվում է: Արդյունքում իրական քայլեր երբեք էլ չեն ձեռնարկվում հասկանալու համար՝ ինչպես է ստացվում, որ ոչ շատ բարձր աշխատավարձ ստացող պետական պաշտոնյաները խոշոր կարողության տեր են դառնում, իրենց ֆինանսական միջոցները դնում են շրջանառության մեջ, տալիս փոխառության, գործընթացից խոշոր եկամուտներ ստանում և այլն:

Նշենք, որ Հայաստանում չկա իրավական որևէ ակտ, որն իրավունք կտա իրավապահ մարմիններին ուսումնասիրել պաշտոնյաների հայտարարագրերն՝ ապօրինի հարստացման դեպքերն արձանագրելու և քրեական պատասխանատվության հարցը բարձրացնելու համար:

Սակայն այստեղ ևս բախվում ենք իշխանությունների՝ կոռուպցիայի դեմ պայքարելու քաղաքական կամքի բացակայությանը, քանի որ ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի Հոդված 27-ը սահմանում է, որ յուրաքանչյուր մասնակից պետություն կարող է ընդունել այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, իր ներքին օրենսդրությանը համապատասխան, որ քրեական իրավախախտում ճանաչվի, ասենք, ապօրինի հարստացումը: Իսկ դա հիմք կտա իրավապահներին ցանկացած պաշտոնյայի հայտարարագիր դարձնել քննության առարկա:


Վարուժան Հոկտանյան

«Դա ուղղակի հնարավորություն կտա իրավապահ մարմիններին այդ հոդվածն օգտագործել և սկսել հարուցել քրեական գործ և ուսումնասիրել՝ որտեղի՞ց նրան այդ հարստությունը: Իսկ անուղղակի տարբերակը հետևյալն է. մարդը եթե ապօրինի հարստացել է, ուրեմն ինչ-որ հանցագործություն է արել, ուրեմն պետք է փորձել բացահայտել այդ հանցագործությունը կամ հանցագործությունները և բռնել հանցանքի պահին: Երկու տարբերակն էլ, իհարկե, շատ լավ կլինի, որ կիրառվի: Հայաստանը չի քրեականացրել ապօրինի հարստացումը, և փաստորեն մնում է երկրորդ՝ անուղղակի տարբերակը, որ ունենալով այդ տվյալները՝ փորձեն արդեն ուսումնասիրել անձի գործունեությունը և բռնել հանցանքի պահին»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն ՀԿ-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:

Սակայն հարց է առաջանում՝ իրավապահ մարմինները կանե՞ն դա, թե՞ ոչ:

«Ոչ ուղղակի, ոչ անուղղակի չեն ուսումնասիրի, որովհետև եթե ուսումնասիրող լինեին, մինչև հիմա կուսումնասիրեին»,- իր թերահավատությունն է հայտնում Վարուժան Հոկտանյանը:

Ուսումնասիրելով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում տեղադրված հայտարարագրերը, հասկանալի է դառնում, որ մի մասի պարագայում գործ ունենք թաքցված եկամուտների հետ: Շատերը խուսափել են իրենց ունեցվածքի վերաբերյալ ճշգրիտ տեղեկություններ հաղորդել, իսկ ավելի «համարձակների» պարագայում անմիջապես աչք է զարնում ստացած աշխատավարձի և ունեցվածքի անհամամասնությունը: Բայց քանի որ իշխանությունները հայտարարում են, որ կա քաղաքական կամք պայքարելու կոռուպցիայի դեմ, մենք այս անգամ առանձնացրել ենք ՀՀ պետական այն պաշտոնյաների մի մասին, ովքեր կայուն եկամուտներ են ստանում փոխառությունների դիմաց ստացված տոկոսներից: Ուսումնասիրել ենք հիմնականում 2015 թվականի հայտարարագրերը:
Սկսենք երկրի նախագահի աթոռը զբաղեցնող Սերժ Սարգսյանի ընտանիքից: Ուշագրավն այն է, որ Սարգսյանն իր տիկնոջ հետ միասին կայուն եկամուտներ է ստանում «տոկոսով» տրված գումարներից:

Աշխատանքի դիմաց տարեկան շուրջ 15 մլն դրամ աշխատավարձ ստացող Սերժ Սարգսյանը տարեկան շուրջ 14 մլն դրամ տրված փոխառությունների (վարկերի) դիմաց տոկոս է ստանում:

Ամբողջական հոդվածը՝ այստեղ.


 





Տարածել...


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 19.01.17

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (19.01.17)
Դիտումներ: 544 | Տեգեր: կոռուպցիայի, դեմ, նրանց, պաշտոնյաները, Պետական, «Տոկոսով, փող, կանայք, տվող», բարձրաստիճան | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...