RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Լրահոսից

«Տղայական բազա՞ր ա, Բերնից բան հելավ`պիտի անի». Սեյրան Սարոյանը` Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու մասին
 


 


   aravot.am

«Սաղ ազգով Աստված պտի կանչենք, եթե էդ մարդը գա: Համ ասում եք՝ Ալիեւը Էրեւանն ա ուզում, համ ասում եք՝ Սերժ Սարգսյանը թող էթա տուն: Բա մեր վիճակն ի՞նչ է լինելու»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու հարցին այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը:

Լրագրողներից մեկը հարցրեց` Ալիեւին հակառակ է՞ Սերժ Սարգսյանը դառնալու ՀՀ վարչապետ: «Ալիեւը տուտ պրիչոմ: Որ Ալիեւը չլիներ, Սերժ Սարգսյանը պետք չէ՞ր գալու մեզ… 100 հատ ունե՞նք ըտենց: Նախագահը միջազգային հանրության առաջ ելույթ ա ունենում ըտենց ուժեղ, դուք ձեզ լավ չե՞ք զգում: Մենք լավ ղեկավար չենք սիրում, դրա համար էլ էս օրի ա էս ազգը: Մենք մեր ամենաուժեղ տղերքին, թագավորներին հայի ձեռով ենք սպանել: Լավին էլ ենք փնովում, վատին էլ: Բան արած չլիներ, գործ արած չլիներ`ես էլ ձեզ պես կասեի»,-ասաց Սեյրան Սարոյանը:

Սեյրան Սարոյանը չգիտի` Սերժ Սարգսյա՞նն է լինելու վարչապետ, թե`ոչ: Ասում է՝ կուսակցությունը չի քննարկել դեռ: «Ես, որպես հայ մարդ, ուզում եմ, որ էտ մարդը ըլնի»: Ինքը Կարեն Կարապետյանի աշխատանքը չի թերագնահատում, բայց ասում է` Ղարաբաղի հարց կա, որտեղ Սերժ Սարգսյանի միջնորդությունն է պետք:

«Ես կհամոզեմ Սերժ Սարգսյանին, որ ըլնի»,- հայտարարեց Սեյրան Սարոյանը:

Լրագրողները նկատեցին`Սերժ Սարգսյանը մինչ սահմանադրական փոփոխություններն էր ասել, որ չի ցանկանում լինել վարչապետ: Սեյրան Սարոյանը հակադարձեց. «Տղայական բազա՞ր ա: Բերնից բան հելավ`պիտի անի: Քաղաքականություն ա, կյանք ա, փոխվում ա, կրակն ընգա՞վ»:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (03.03.18) | Հեղինակ: aravot.am
Դիտումներ: 362 | Տեգեր: անի»., Բերնից, բան, Սարոյանը, հելավպիտի, Սարգսյանի, «Տղայական, Սեյրան, Սերժ, բազա՞ր | - Վարկանիշ -: 0.0/0

_blanktext/javascript> |