RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Լրահոսից

Թաղային խուժանները, խուլիգանները կարող են կայանատեղի մտնել, իսկ մենք՝ ոչ. Զ. Փոստանջյանը պնդում է, որ իրենց նկատմամբ ճնշումներ կան
 


 


   tert.am

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը պնդում է, որ փետրվարի 13-ի միջադեպից հետո իրենց նկատմամբ ճնշումներ են սկսվել: Նա լրագրողներին հրավիրել էր Երևանի քաղաքապետարան՝ ցույց տալու, որ թույլ չեն տալիս իրենց մեքենաները կայանել քաղաքապետարանին տրամադրված կայանատեղիում:

«Նայե՛ք, թե քանի մեքենա կա, ովքե՞ր են այս մեքենաների վարորդները, ինչո՞ւ են այստեղ: Կարելի է ասել, որ տարբեր կարգավիճակ ունեցող անձինք կարող են մուտք գործել այստեղ՝ սկսած թաղային խուժաններից, որոնց մենք տեսնում ենք ընտրությունների ժամանակ, տեսնում ենք, թե ինչպես են իրենց սև գործը կատարում: Այստեղ պատահական մարդիկ են, ովքեր չեն հասկանում, թե ինչու են այստեղ»,- «Ազատություն» ՌԿ-ի  եթերում ասաց Փոստանջյանը:

Վերջինս շեշտեց, որ մեքենան, որը թույլ չեն տալիս կայանել քաղաքապետարանի տարածքում, իրենց ՝ որպես խմբակցության, տրամադրել է հենց քաղաքապետարանը:

Ըստ նրա՝ արգելելու ժամանակ որևէ հիմնավորում չի տրվում:

«Առանց որևէ պատճառաբանության արգելում են, զուտ ասում են, որ ցուցակի մեջ չկա, մինչդեռ ցուցակի մեջ թաղային խուժանների անուններ կան»,- ընդգծեց նա:

Դիտարկմանը, թե այստեղ են քաղաքապետարանի աշխատակիցները, Զարուհի Փոստանջյանն արձագանքեց, թե ինքը չի հերքում, որ կարող են աշխատակիցներ լինել, բայց խուլիգան է անվանում խուլիգանական արարքներ կատարելու համար:

«Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավարը լրագրողների ուղեկցությամբ մուտք գործեց վարորդների սենյակ, որտեղ թղթախաղ էր, ավելին՝ Փոստանջյանը ցույց տվեց թղթախաղի հաշիվը:

Շարունակությունը՝ այստեղ.


 




 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (19.02.18) | Հեղինակ: tert.am
Դիտումներ: 119 | Տեգեր: մտնել, ոչ., Թաղային, մենք՝, Իսկ, խուժանները, կարող, խուլիգանները, Են, կայանատեղի | - Վարկանիշ -: 0.0/0