Загрузка...

Գլխավոր էջ » » Լրահոսից

Ստեփանակերտ-Սոչի տրանզիտ. Փաշինյան–Պուտին առաջին հանդիպման բաց և փակ երանգները
 

 


   1in.am

Սոչիում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյան-Պուտին առաջին հանդիպումը, որը սպասվում էր հանրային մեծ ուշադրությամբ և հետաքրքրությամբ: Իհարկե, լիովին հասկանալի է, թե ինչով էր պայմանավորված այդ հետաքրքրությունը, որովհետև զուտ քաղաքական առումով հանդիպումն իհարկե անգամ նոր վարչապետի, հեղափոխական վարչապետի պարագայում հազիվ թե լիներ շրջադարձային, և այստեղ պետք է գերիշխեր շարունակականությունը:

Ըստ էության, դատելով հանդիպման, այսպես ասած, արարողակարգային հատվածից և պաշտոնական հաղորդագրությունից, հանդիպումը անցել է հենց այդ տրամաբանությամբ: Ինչպես է անցել դրա փակ մասը, որը չի եղել լուսաբանման ենթակա, ներկայումս դժվար է ասել:

Ակնառու է, որ այդ իմաստով հանդիպումը եղել է փոխադարձ ճանաչողական, սակայն հատկապես ինչ ընթացքով՝ տարբերակներն այստեղ կարող են լինել բազմազան: Տվյալ պարագայում չարժե գուշակել՝ փորձե՞լ է Պուտինը «կոտրել» Հայաստանի վարչապետի հեղափոխական կապիտալն ու «դուխը» և գցել այն հայ-ռուսական ավանդական հարաբերության ռեժիմի մեջ: Գուշակությունները կամ ենթադրություններն այստեղ ընդհանրապես անտեղի են, քանի որ բոլորովին նոր իրավիճակ է ոչ միայն Հայաստանում հայտնի իրադարձությունների բերումով, այլ նաև աշխարհաքաղաքական համատեքստում և այդ տրամաբանության ներքո՝ նաև ներռուսաստանյան իրողություններում:

Երբ Սոչիում Պուտին-Փաշինյան հանդիպումից առաջ ռուսական նավթագազային հսկա «Ռոսնեֆտի» մամուլի քարտուղար Լեոնտևը ներողություն է խնդրում Հայաստանի վարչապետից իր վիրավորական հայտարարությունների համար և հույս հայտնում, որ դրանք չեն խոչընդոտի Հայաստանում «Ռոսնեֆտի» գործունեությանը, դա նշանակում է, որ իսկապես նոր իրավիճակ է, և միայն Հայաստանի նորություններով չէ, որ պայմանավորված է այդ իրավիճակը: Փաստացի չորրորդ ժամկետի պաշտոնամուտից հետո Պուտինն էլ ըստ էության նախագահելու է նոր Ռուսաստանում, որտեղ խնդիրները ևս նոր են, երբ Ռուսաստանի հանդեպ կիրառվում են միջազգային նոր պատժամիջոցներ, ի հայտ են գալիս անվտանգային նոր խնդիրներ:

Շարունակությունը՝ այստեղ:



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 15.05.18 | Հեղինակ: 1in.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 27հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (15.05.18) | Հեղինակ: 1in.am
Դիտումներ: 185 | Տեգեր: Փաշինյան–Պուտին, հանդիպման, Ստեփանակերտ-Սոչի, առաջին, տրանզիտ., բաց, երանգները, փակ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...