Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 26.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Սպասվում են ձյան առատ տեղումներ. Գագիկ Սուրենյան
 
 
Загрузка...


Մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ Հայաստանը կգտնվի Սիբիրից ներթափանցած ցուրտ օդային հոսանքների ազդեցության գոտում, իսկ դեկտեմբերի 1-ից հետո օդի ջերմաստիճանը 8-10 աստիճան կբարձրանա։ Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Առաջիկա օրերին հանրապետության մազրերում գրեթե ջերմային ֆոնի փոփոխություն չի սպասվում, բացառությամբ Լոռու, Տավուշի, Սյունիքի և Արցախի, որտեղ ձերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով»,- ասել է բանախոսն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ : Ըստ նրա՝ նշված 4 բնակավայրերում արկտիկական օդը նահանջում է՝ իր տեղը զիջելով Իրանի տարածքից ներթափանցող համեմատաբար արևադարձային տաք օդային հոսնանքների:

Նրա խոսքերով՝ Արտատյան դաշտում դիտվել է ցուրտ օդի լճացում: Ցերեկային ժամերին Արարատյան դաշտում ջերմաստիճանը նույնն է, ինչ Գյումրիում, Գավառում, Մարտունիում: Այսինքն՝ լեռնային շրջանների և Արարատյան դաշտի միջև ջերմաստիճանները հավասարվել են, իսկ լճացումը ցրելուն կօգնի կիպրոսյան ցիկլոնը, որը ներթափանցելու է Միջերկրական ծովից.

«Արդեն նոյեմբերի 30-ին կնկատվի ամպամածության ավելացում և բավականին ինտենսիվ տաք օդի ներհոսք: Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին հանրապետության ողջ տարածքում 8-10 աստիճանով կբարձրանա»:

Ցերեկային ժամերին ջերմաստիճանի փոփոխություն առանձնապես չի լինի, քանի որ նոյեմբերի 30-ից սկսած կամպի, դեկտեմբերի 1-ից կսկվեն տեղումներ:

Ջերմաստիճանը Երևանում, Արարատյան դաշտում ցերեկային ժամերին հիմնականում կլինի 3-5 աստիճանի սահմաններում։ Գագիկ Սուրենյանի խոսքերով՝ լեռնային բոլոր մարզերում՝ Շիրակ, Կոտայք, Գեղարքունիք, Արագածոտնի լեռնային բնակավայրեր, Վայոց Ձորի լեռնային բնակավայրեր, սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, հորիզոնական ցածր տեսանելիութուն, ճանապարհներին՝ մերկասառույց, իսկ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում՝ Արագածոնի նախալեռներ, Արարատյան դաշտում, Կոտայքի նախալեռնային հատվածներում, Վայոց Ձորի նախալեռնային հատվածներում ջերմաստիճանի լուրջ բարձրացում է սպասվում, տեղումները հիմնականում կլինեն թաց ձյան, ձնախառն անձրևի և անձրևի տեսքով:

Հայաստանում նոյեմբերի երրորդ տասնօրյակում գրանցված ցածր ջերմաստիճանը, նրա խոսքերով, պայմանավորված է Սիբիրից ներթափանցած արկտիկական ցուրտ օդային հոսանքներով, որի պատճառով նույնիսկ ունեցել ենք ռեկորդային ցածր ջերմաստիճաններ։ Գ.Սուրենյանի դիտարկմամբ՝ հատկապես վերջն 3-4 օրերին կարելի է ասել, առանձին հատվածների համար վերջին 45-50 տարիների համար ամենացուրտ օրերն են եղել նոյեմբեր ամսվա համար։

«Մասնավորապես կցանկանամ առանձնացնել Տաշիրը, որտեղ օդի ջերմաստիճանը գիշերը նվազեց մինչև -26 աստիճան ցրտի: Սովորաբար այդ հատվածում նման ջերմաստիճան լինում է հունվարի 2-րդ տասնօրյակում: Աշոտցքում ջերմաստիճանը հասավ – 25 աստիճանի: Եվ ընդհանրապես բոլոր լեռնային բնակավայրերում վերջին օրերին օդի ջերմաստիճանը հիմնականում գիշերային ժամերին մինուս -15-20 աստիճանի սահմաններում է եղել: Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև մինուս 8-10 աստիճան: – 10 աստիճան գրանցվել է նաև Երևանի ցածրադիր հատվածներում:

Բարձրադիր հատվածներում ջերմաստիճանը հասել է մինչև – 7 աստիճանի: Եթե գնահատենք միջին կլիմայական ցուցանիշով, նման ջերմային ֆոնդը բնորոշ է դելկտեմբերի 20-25-ն ընկած ժամանակահատվածին»,- ասաց Գագիկ Սուրենյանը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր է Արարատյան դաշտում 7-8 աստիճանով, իսկ Տավուշում, Լոռիում, Սյունիքի առանձին հատվածներում՝ 10-15 աստիճանով:

Աղբյուրը՝ «Փաստինֆո»



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (27.11.16)
Դիտումներ: 4243 | Տեգեր: տեղումներ., Սպասվում, Են, ձյան, Սուրենյան, Գագիկ, առատ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...