RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Լրահոսից

Սկսել են զանգվածաբար սպանել բանտում գտնվող հարյուրավոր քաղաքական գործիչների
 


 


   politik.am

Այսօր փետրվարի 18-ն է: Փետրվարյան ապստամբությունը հայ ազգի ինքնապաշտպանական բնազդի և արժանապատվության ընդվզումն էր օտար բռնատիրության և նրա դրածոների անմարդկային ու հակահայ գործողությունների դեմ: Ժողովրդի համբերության բաժակը լցվեց, երբ հայտնի դարձավ, որ բոլշևիկներն սկսել են զանգվածաբար սպանել բանտում գտնվող հարյուրավոր քաղաքական և ռազմական գործիչներին ու մտավորականներին:

Ինչպես ամեն մի ոգեղեն պոռթկման պարագայում, այս անգամ ևսարդյունքն ավելի մեծ եղավ, քան սկզբնական նպատակը: Ոչ միայն հնարավոր եղավ փրկել ազգի ծաղիկը, այլև պահպանել պետականության որոշակի կարգավիճակ և այդ պետականության սահմաններում ներառել Զանգեզուրն ու Լոռին, ինչպես նաև հնարավոր եղավ կազմակերպել հայրենադարձություն, ինչի շնորհիվ նախադրյալներ ստեղծվեցին հետագայում ինքնիշխանություն ձեռք բերելու համար: Սակայն, ինչպես ամեն մի ուշացած ապստամբություն, Փետրվարյանը նույնպես պարտվեց և չհասավ իր գլխավոր քաղաքական նպատակին՝ իրապես ինքնիշխան պետության ստեղծմանը: Այդ պատճառով մեր ազգային կենսական շահերը չիրացվեցին:

Ցավոք՝ այսօր ստիպված ենք փաստել, որ քսանհինգ տարի առաջ ինքնիշխանությունը վերականգնելուց հետո մեր երկրում կրկին առաջացել է նախափետրվարյան իրավիճակ՝ այս անգամ արդեն հայաստանյան ապազգային ու հանցավոր վարչախմբի կառավարման պատճառով: Մենք սխալվելու իրավունք չունենք: Հայրենիքի և ազգի ապագայով մտահոգ 1/2 մեր գործիչները, մտավորականները, ազատամարտիկները, երիտասարդները, ամբողջ հայությունն ու Հայաստանի բոլոր քաղաքացիները պետք է հասկանան, որ պատմության դասերն անտեսելը կործանարար է լինելու: Ի տարբերություն ներքին մղումով գործող փետրվարյան ապստամբության մասնակիցներից, մենք աչքի առաջ ունենք ուշացած ընդվզման աղետալի դասերը: Ուստի ներքին մղումը պետք է համադրվի անցյալի փորձից քաղած գիտակցության հետ: Աղետը կանխելու և զարգացման ճանապարհին ոտք դնելու համար մեր ժողովուրդը պետք է գիտակցված կերպով նախապես ընդվզի և իր կամքի պարտադրմամբ հեռացնի կեղեքիչ վարչախմբին: Անշուշտ՝ այն ժամանակվա համեմատությամբ մեթոդները պետք է տարբեր լինեն՝ զերծ մնալով արյունահեղությունից և գործելով խաղաղ քաղաքացիական անհնազանդության տրամաբանությամբ: Մենք ենք տերը մեր երկրի:

Գրում է Ժիրայր Սեֆիլյանը իր ֆեյսբուքյան էջում



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (18.02.18) | Հեղինակ: politik.am
Դիտումներ: 131 | Տեգեր: բանտում, քաղաքական, սպանել, սկսել, զանգվածաբար, Են, հարյուրավոր, գտնվող, գործիչների | - Վարկանիշ -: 0.0/0