RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Լրահոսից

Սկանդալի կենտրոնում հայտնված Կիրկորովին երեխաներին ծեծելու մեջ են կասկածում
 


 


   

Հայտնի է, որ Ֆիլիպ Կիրկորովի համերգային հագուստները երկու անչափահասներ են գողացել։ Դրանից հետո Ֆիլիպ Կիրկորովը ոստիկանությունից հետ է վերցրել իր դիմումը՝ ասելով, որ «վրեժի ծարավ արյունարբու հրեշ» չէ և իր համար բավական է միայն երեխաների ծնողների հետ խոսելը, որոնք էլ ֆիզիկապես կպատժեն երեխաներին։

Չնայած որ ռուսաստանցիներն ըստ արժանվույն գնահատեցին երգչի արարքը՝ ոմանց վրդովեցրել է ծնողներին ուղղված երեխաներին ֆիզիկապես պատժելու Կիրկորովի կոչը։

«Ֆիլիպ Բեդրոսովիչի մոտ հետաքրքիր պրոյեկցիա է ստացվում։ Նա անչափահաս գողերի ծնողներին խորհուրդ է տալիս նրանց նկատմամբ ֆիզիկական բռնություն կիրառել»,-ասել է տեղեկացված հանրության և ԶԼՄ-ների զարգացման պետդումային առընթեր փորձագիտական խորհրդի անդամ Վադիմ Մանուկյանը։

Նրա կարծիքով՝ նման խոսքերը ոչ միայն տեղին չեն, այլև հակասում են ՌԴ օրենքներին։

Բացի այդ, մտավախություններ են ծագում հենց Կիրկորովի երեխաների հետ կապված։ «Հետաքրքիր է, իր երեխաներին նա նման կե՞րպ է դաստիարակում»,-հռետորական հարց է հնչեցրել Մանուկյանը։



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (04.06.18)
Դիտումներ: 1555 | Տեգեր: երեխաներին, հայտնված, սկանդալի, Են, մեջ, Կիրկորովին, կասկածում, ծեծելու, կենտրոնում | - Վարկանիշ -: 0.0/0

_blanktext/javascript> |