RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Լրահոսից

Սկանդալ. ՀՀԿ-ականները Բրյուսովի ուսանողներին տարիներ շարունակ պարտադրել էին…
 


 


   arenanews.am

«Բրյուսովի ուսանողներն ընդդեմ ՈԻԽ անդմաների» մեղմ ասած՝ անհամաձայնությունները գնալով ավելի են սրվում:

Ավելի վաղ արդեն ներկայացվել էր, որ ուսանողները դժգոհում են ուսանողական խորհրդից՝ անդամներին մեղադրելով շարունակական ճնշումների, կողմնակալ վերաբերմունքի և ՀՀԿ-ական ուսանողներին առաջնայնություն տալու մեջ: Եղած կոնֆլիկտերն ու փոխադարձ մեղադրանքներն այնքան են խորացել, որ հարցին միջամտել են նաև ռեկտորատից՝ ընդ որում հօգուտ ՈՒԽ-ի դեմ դուրս եկած ուսանողների: Չնայած սրան, սակայն, ինչպես երևում է ուսանողների գրառումներից և ՈՒԽ-ի պաշտոնական էջից, ՈՒԽ-ականները չեն ուզում հեշտ հանձնվել:


YSLU Confessions խմբում Բրյուսովի ուսանողների կողմից բարձացված գրառումների մեջ գերակշռում են մեղադրանքներն այն մասին, որ ՈՒԽ-ն ակտիվ մասնակցել է ընտրությունների ժամանակ ցուցակներներ «տանել-բերելու» գործում.

«Ինձ հազար անգամ կներեք, բայց ես չեմ պայքարել էդքան, որ հիմա ընտրություններին իմ համալսարանը ցուցակներ հավաքի էն կառույցի համար որը կործանումա ԻՄ, ՄԵՐ ապագան:

Հասկանում եմ, որ ձեզ խոստացել են բարձրունքներ, բայց ժողովուրդը, ազգը, հայրենիքը առավելա ամեն-ամեն ինչից»,- գրել է ուսանողներից մեկը:

ՈՒԽ-ի անդամները բազմից են հերքել այս ու իրենց քաղաքական կողմնորոշման մասին նման այլ տասնյակ գրառումներ՝ պնդելով, որ ՈՒԽ-ն ապաքաղաքական է եղել ու է: Այս հայտարարություններին ի պատասխան, սակայն, ուսանողներն հրապարակել են նամակագրություններ, որտեղ երևում է, թե ինչպես են ՈՒԽ անդամները հորդորում ուսանողներին հավանել ու տարածել հանրապետական կուսակցության ներկայացուցիչների գրառումները, անդամագրվել կուսակցությանը.

Ի դեպ, նշենք նաև, որ մյուս կողմն էլ հետ չի մնում մեղադրանքներ հնչեցնելուց. Ուսխորհուրդն էլ ուսանողներին է մեղադրում անօրինականությունների մեջ՝ հրապարակելով նրանց վերջին օրերի գործողությունների տեսագրությունները:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (22.05.18) | Հեղինակ: arenanews.am
Դիտումներ: 989 | Տեգեր: Տարիներ, են…, ուսանողներին, Սկանդալ., շարունակ, Բրյուսովի, ՀՀԿ-ականները, պարտադրել | - Վարկանիշ -: 0.0/0