Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 21.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Սեյրան Օհանյանի կարիերայի «վարդագույն» ավարտը
 
 


   Lragir.am

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու մասին շշուկները «պատահաբար» համընկել են հերթական ֆոտոսեսիայի հետ, որը պարբերաբար կազմակերպում է նրա կինը՝ Ռուզաննան: Ինչ-որ ժամանակից սկսած, իսկ ավելի շուտ` երբ Սեյրան Օհանյանին սկսեցին դիտարկել որպես Հայաստանի նախագաhի հավանական թեկնածուներից մեկը (նոր Սահմանադրությամբ), համացանցում սկսեցին ֆոտոսեսիաներ հայտնվել, որոնք ոմանց մոտ ծիծաղ են առաջացնում, մյուսների մոտ էլ՝ տարակուսանք:

 

Պաշտպանության նախարարի կինը ֆոտոկոմպոզիցիաներ է կազմակերպում տարբեր գույների մեջ՝ ամուսնու եւ երեխաների հետ միասին: Մարդիկ փորձում են հասկանալ, թե արդյոք նա ստիպում է Սեյրան Օհանյանին մեկ հայկական տարազ հագնել, մեկ համապատասխան գույնի վերնաշապիկ, թե նրան դուր է գալիս կեցվածքներ ընդունել այդպիսի ֆոտոսեսիաներում: Շատերը հակված են այն մտքին, որ կինը նրա կամքը ճնշող իշխանություն ունի, եւ դա դրսեւորվում է լուսանկարներում նրա դեմքի արտահայտությամբ, որոնցում կարծես թե օգնություն է հայցում: Ֆոտոսեսիաներին անգամ ապրիլյան պատերազմը չի խանգարել: Ռուզաննան համառորեն ամուսնուն ինչ-որ համազգեստներ է հագցնում եւ լուսանկարում: Պաշտպանության նախարարի վրա կնոջ իշխանությունը շատերը գնահատում են գրեթե որպես դիվերսիա հայկական բանակի դեմ: Ի վերջո, եթե մարդը ենթարկվում է, ապա կարող է ենթարկվել տարբեր առիթներով: Այդ թվում՝ սպառնալիքի տակ դնել ինքնիշխանությունն ու անվտանգությունը:

 

Բանակը Հայաստանի քիչ ինքնիշխան կառույցներից մեկն է: Սեյրան Օհանյանի շուրթերով ինքնիշխանությունը բազմիցս է հաստատվել, օրինակ, նույն ապրիլյան պատերազմից հետո նա հայտարարել է, որ բանակը կարող է հաղթահարել մարտահրավերները եւ ՀԱՊԿ-ին դիմելու կարիք չկա:

 

Սակայն ֆոտոսեսիաները համառորեն շարունակվում էին, դրանց հետ էլ՝ Սեյրան Օհանյանի նահանջը:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում



Տարածել...


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 15.09.16 | Հեղինակ: Lragir.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (15.09.16) | Հեղինակ: Lragir.am
Դիտումներ: 743 | Տեգեր: կարիերայի, ավարտը, Օհանյանի, «վարդագույն», Սեյրան | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...