Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 26.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Սերժ Սարգսյանը հեռացրեց Հովիկ Աբրահամյանին
 
 
Загрузка...


Armtimes.com-ը գրում է. Արդեն մեկ շաբաթ է Հայաստանի քաղաքական կյանքում տեղի է ունեցել լուրջ իրադարձություն՝ վարչապետի (սպասվում է նաեւ՝ կառավարության) փոփոխություն, եւ հարցը, թե ինչո՞ւ  Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց, եւ ի՞նչ փոփոխություններ կարող է բերել նոր վարչապետը, դեռեւս հասարակական-քաղաքական քննարկումների կիզակետում է:

Առայժմ ամենատարածված վարկածն այն է, որ ամեն ինչ որոշվել է Մոսկվայում եւ ուղղակիորեն կապ ունի 2017 թվականի ՀՀ խորհրդարանական ընտրությունների հետ, որի ժամանակ վճռվելու է Հայաստանի հաջորդ իշխանության հարցը: Վարչապետի փոփոխությունը, իհարկե, կապ ունի սպասվող ընտրությունների հետ, եւ Մոսկվայի դերակատարությունն էլ չի կարելի թերագնահատել: Կարելի էր նույնիսկ միանշանակ ընդունել ժողովրդական լայն աջակցություն վայելող տեսակետը, թե Մոսկվան այս փոփոխությամբ Հայաստանի հաջորդ իշխանության ղեկը վերցրեց իր ձեռքը: Սակայն մի հանգամանք կա, որ թույլ է տալիս գոնե տեսականորեն կասկածի տակ դնել այս թեզը. դա  Հովիկ Աբրահամյանի վերջին տարիների «գործունեությունն» է:

Նախկին վարչապետը, ինչպես հայտնի է, այս ընթացքում հասցրել է աչքի ընկնել ինչպես ներքաղաքական, այնպես էլ՝ ներկուսակցական ինտրիգների մի քանի խոշոր դրվագներում, որոնց նպատակը Սերժ Սարգսյանին տապալելն ու իշխանությունը սեփական ձեռքերում կենտրոնացնելն էր: Ճիշտ է, այդ բոլոր փորձերը անհաջողությամբ պսակվեցին, սակայն հանրապետության բարձրագույն պաշտոն զբաղեցնող նման «մերձավորի» հետ  մտնել նախընտրական փուլ՝ Սերժ Սարգսյանի համար  կնշանակեր լուրջ ռիսկի տակ դնել սեփական պլանները: Իսկ որ Սարգսյանը 2017-ի եւ Հայաստանի հաջորդ իշխանության հետ կապված պլաններ ունի ու չի պատրաստվում պարզապես հեռանալ, ոչ ոք չի կասկածում: Դա չի թաքցնում նաեւ ինքը՝ Սարգսյանը:

Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանին հեռացնելուն եւ այդպիսով ընտրությունների նախաշեմին նրա ձեռքից բոլոր տեսակի ադմինիստրատիվ-իշխանական լծակները վերցնելուն, ապա այս համատեքստում հատուկ ուշադրության են արժանի մի քանի մտքեր, որ իրենց խոսքում այս օրերին արտահայտել են Սերժ Սարգսյանը, ինքը՝ Հովիկ Աբրահամյանը եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (16.09.16) | Հեղինակ: Armtimes.com W
Դիտումներ: 187 | Տեգեր: Սարգսյանը, Սերժ, Աբրահամյանին, հեռացրեց, Հովիկ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...