Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 23.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Սերժ Սարգսյանի ցանկությունն է՝ պարտվել առանց պատերազմի
 
 


   


«Դատելով վերջերս ՌԴ նախագահի՝ Ազերթաջ գործակալությանը տված հարցազրույցից՝ փորձում եմ ենթադրել, որ ղարաբաղյան կարգավորման առումով նոր զարգացումներ չեն լինի, և գործընթացը կթևակոխի տարիներ շարունակվող անարդյունավետ բանակցությունների փուլ: Հստակ է, որ Ադրբեջանը կշարունակի պատրաստվել պատերազմի և սպառազինության նոր ձեռքբերումներ կունենա. ռուս-ադրբեջանական նոր պայմանագրերը, որոնք հնարավորություն են տալիս Բաքվում սպասարկել ռազմական ուղղաթիռներ և իրականացնել ինքնաթիռների հավաքում, սրա մասին են խոսում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով ՌԴ նախագահի հանդիպումներին՝ Ալիևի, Էրդողանի, ապա նաև Սերժ Սարգսյանի հետ, իր կարծիքը հայտնեց ԼՂՀ ԱԺ պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը:

Նրա կարծիքով, այս ամենին պետք է հակադարձել հակաօդային համակարգի արդիականացմամբ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Արցախի ՀՕՊ-ին: Պատերազմից կարելի է խուսափել միայն ռազմական հավասարակշռությամբ, պնդում է Հայկ Խանումյանը:



Հայկ Խանումյան


«Ցավոք, ներկայիս կառավարման համակարգի և տնտեսական վիճակի պայմաններում անհնար է հասնել նման հավասարակշռության ռեսուրսների բացակայության պատճառով: Սերժ Սարգսյանը շատ լավ է հասկանում, որ լուրջ բարեփոխումներն, օրինակ տնտեսական մենաշնորհների վերացումը, կարող է կործանարար լինել իր իշխանության համար: Միևնույն ժամանակ տնտեսության զարգացումը և անվտանգության առաջնային խնդիրների լուծումն ուղղակիորեն կապված են մենաշնորհների վերացման հետ: Դրա համար Սերժ Սարգսյանը կողմ է հարցի լուծման պարտվողական մոտեցմանը. այն է՝ հանձնել տարածքներ անորոշ կարգավիճակի և թղթային երաշխիքների դիմաց, ինչը հնարավորություն կտա նրան փող չծախսել անվտանգության համար և պարտվել առանց պատերազմի՝ կարգավորման իմիտացիա ստեղծելով»:

Ամբողջական` սկզբնաղբյուրում
 



Տարածել...


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 10.08.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (10.08.16)
Դիտումներ: 418 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...