Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 22.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Սեպտեմբերի 11-ը մեր ընտանիքի համար իր ուրույն խորհուրդն ունի. Սեյրան Օհանյանի կնոջ գրառումը
 
 


   Ռուզաննա Օհանյան

ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը Facebook-ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել և կատարել հետևյալ գրառումը, որը ներկայացնում ենք ստորև.

«Այսօր Հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացը:

Խաչի վեր բարձրացման տոնը՝ Խաչվերացը, հարությամբ նորոգվելու, հաղթանակի և ցնծության տոն է յուրաքանչյուր քրիստոնյայի համար:

614թ. Պարսկաստանի Խոսրով թագավորը մեծաքանակ զորքով հարձակվում է Երուսաղեմի վրա և որպես անարգանք քրիստոնյաներին Սուրբ Հարության տաճարից գերեվարում Տիրոջ խաչափայտը: 14 տարի անց՝ 628 թ., Բյուզանդիայի Հերակլ կայսրը ետ է վերադարձնում Տիրոջ խաչափայտը և որպես հաղթության, անպարտելիության խորհրդանիշ կանգնեցում իր պատմական վայրում: Խաչի ազատագրման սրբագույն պայքարին մասնակցում է նաև հայոց զորքը՝ Մժեժ Գնունու գլխավորությամբ (VII-րդ դարի հայազգի բյուզանդական զորավար):

Քրիստոնեական յուրաքանչյուր տոն ևս մեկ հիշեցում է, որ
«ԱՍՏՎԱԾ ՍԵՐ Է» (1 Հովհաննես 4։8)…

Սերը միայն զգացում չէ, սերը կյանք է և գործ: Եվ Քրիստոսի խաչելությունը հենց այդ սիրո արտահայտությունն է՝ իբրև փրկության ճանապարհ, հարության խորհուրդ, պահպանիչ զորություն…

Սեպտեմբերի 11-ը մեր ընտանիքի համար իր ուրույն խորհուրդն ունի. այն մեր սիրո և միության օրն է:

Յուրաքանչյուր քրիստոնյա ընտանիք, ապավինելով Խաչին՝ որպես հավատի, հույսի, սիրո, հաղթանակի և փրկության խորհրդանիշ, հետ կմղի իր սիրո և ընտանիքի վրա կախված յուրաքանչյուր չարիք: ԱՄԵՆ

 



Տարածել...


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 11.09.16 | Հեղինակ: Ռուզաննա Օհանյան

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (11.09.16) | Հեղինակ: Ռուզաննա Օհանյան
Դիտումներ: 925 | Տեգեր: ուրույն, 11-ը, ունի., խորհուրդն, իր, ՀԱՄԱՐ, ընտանիքի, Մեր, Սեյրան, Սեպտեմբերի | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...