Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 20.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Սայադին օգնելու լուրերն ամբողջովին սուտ են. հիվանդանոցը հոգացել է աչքի պրոթեզավորման բոլոր ծախսերը. Asekose.am
 
 


   

Երեկ առավոտյան աչքը կորցրած 16-ամյա  Սայադի քրոջ կողմից ֆեյսբուքում հայտնվել էր գրառում, որտեղ նշվում էր, որ եղբոր աչքը պրոթեզավորելու համար գումար է հարկավոր ու խնդրել բարի մարդկանց օգնությունը:

Asekose.am-ը կապ հաստատեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  բժշկական կենտրոնի տնօրենի խորհրդական Աշոտ Դավիդյանցի հետ ով նշեց, որ տարածված ինֆորմացիան ամբողջովին սուտ է:

«Մի քանի օր առաջ մենք արդեն սկսել ենք զբաղվել Սայադի աչքի պրոթեզավորման, վերականգնողական ծրագրով: 3-4 օր առաջ մեր բաժանմունքի ժամանակավոր ղեկավար բժշկուհին ներկայացրել է խնդիրը ղեկավարին,  որից հետո գրվել է համապատասխան զեկուցագիրը, որի մեջ մեր տնօրենը մակագրել է՝ տալով դրական ընթացք բժշկական կենտրոնի հաշվին: Այսինքն ամբողջովին վերականգնողական ծախսերը ԲԿ-ն վերցնում է իր հաշվին: Խոսքը ոչ միայն մեր հիվանդանոցի մասին է, այլ մասնագիտական այն լաբորատորիայի, որտեղ վերցնում են հիվանդի աչքի չափսերը և կատարում մնացած բուժումը՝ ապահովելով ինչպես ժամանակավոր, այնպես էլ մշտական պրոթեզավորումով: Դեռևս երեք օր առաջ մենք հոգացել ենք բոլոր այդ ծախսերը: Այս ամենի մասին տղայի ծնողներին տեղեկացրել ենք երեկ, իսկ այսօր ես նրանց հետ հանդիպել եմ հասկանալու՝ ինչ պլաններ ունեն ապագայում և ուղորդելու գնալ այն կլինիկան, որտեղ  կարող են բժշկական ծառայություններից օգտվել ամբողջովին անվճար»:

Այն նկատառման՝ արդյոք տղայի ծնողները տեղյակ են եղել իրենց աղջկա գրառման մասին, Աշոտ Դավիդյանցն ասաց.

«Ծնողների խոսքով իրենք շոկի մեջ են և իրենք էլ տեղյակ չեն այդ գրառման մասին: Զանգահարեցին իրենց աղջկան, ով ասաց, որ ինքը նույնպես տեղյակ չէ, և ֆեյսբուքյան իր էջով մեկ ուրիշն է տարածել այդ տեղեկատվությունը:

Մանրամասները՝ Asekose.am-ում:



Տարածել...


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 05.08.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (05.08.16)
Դիտումներ: 203 | Տեգեր: լուրերն, օգնելու, են., աչքի, սուտ, պրոթեզավորման, հիվանդանոցը, ամբողջովին, Սայադին, հոգացել | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...