Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 24.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Սաշիկ Սարգսյանի մարդկանց կձերբակալե՞ն
 
 
Загрузка...


politik.am-ը գրում է․

Կիրակի կեսգիշերին հերթական կրակոցներն են հնչել Երեւանում։ Չարբախի «Լիա» գեղեցկության սրահից «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 երիտասարդներ՝ կրծքավանդակի հրազենային վնասվածքով 35-ամյա Արամ Պետրոսյանը, որովայնի հրազենային վնասվածքով 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը, եւ հրազենային վնասվածքով 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը։ Մուշեղն ու Գեւորգը մահացել են։
«ՉԻ» թերթի տեղեկություններով՝ «ռազբորկան» հրահրել են Գավառից Արա եւ Ալիկ Բանդուրյան եղբայրները։ Նրանք քրեական աշխարհում հայտնի են «Քյավառցի Արա-Ալիկ» հավաքական մականվամբ։ Մահացածներից մեկը նրանց հետ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել, սակայն ինչ-ինչ պատճառներով եղբայրների ու սպանվածներից մեկի հարաբերությունները վատացել են։ Եղբայրներն էլ որոշել են վրեժխնդիր լինել եւ պատժել նրան։
Նորոդուզցի եղբայրները համարվում են նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի հովանավորյալները: Նրանք Հայաստանում իրավապահ համակարգի հետ չէին ունենում խնդիրներ, քանի որ համարվում էին Սաշիկ Սարգսյանի մարդիկ: Եվ եթե ստացվի այնպես, որ մամուլի հրապարակած լուրերը հաստատվեն, ապա կստացվի, որ Սաշիկ Սարգսյանն ու նրա շրջապատը այլևս անպատժելի չեն համարվում:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (16.11.16)
Դիտումներ: 2638 | Տեգեր: կձերբակալե՞ն, Սաշիկ, Մարդկանց, Սարգսյանի | - Վարկանիշ -: 0.0/0