RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Լրահոսից

Սարգսյանը չպետք է զբաղեցնի վարչապետի պաշտոնը եւ դե ֆակտո երրորդ անգամ դառնա պետության ղեկավար․ Մանե Թանդիլյան
 


 


   news.am

Ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը ոչ մի դեպքում չպետք է զբաղեցնի վարչապետի պաշտոնը: Այս մասին փետրվարի 19-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ընդդիմադիր «Ելք» դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը։

Նրա խոսքով, Սերժ Սարգսյանը, վարչապետի պաշտոնը ստանձնելով, դե ֆակտո վերընտրվելու է երրորդ նախագահական ժամկետի համար, ինչն անընդունելի է, քանի որ նրա վերընտրվելու դեպքում Հայաստանը կդառնա ոչ թե խորհրդարանական, այլ «վարչապետական» պետություն: «Այսօր օրենքի գերակայությունն իշխանությունների համար անպետք պահանջ է, քանի որ երկրում ընդունվող սահմանադրական բարեփոխումներից բխող օրենքներն ուղղված են ոչ թե օրենքի գերակայության ապահովմանը, այլ ամրապնդում են վարչապետի լիազորությունները», - ասել է Թանդիլյանը:

Ուստի, նրա համոոզմամբ, իշխանությունները չեն կատարում օրենքի գերակայությունը որպես հիմնարար դրույթ ապահովելու իրենց խոստումը: «Վարչապետի լիազորությունների ընդլայնումը չի նշանակում անցում դեպի կառավարման խորհրդարանական ձեւին», - ընդգծել է պատգամավորը:

Ընդդիմադիրը նշել է նաեւ,որ ժողովուրդը, կառավարության ղեկավարի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրվելը թույլ չտալու համար, պետք է կոշտ կերպով արտահայտի իր կամքը, բայց թե ինչպես եւ որքանով դա կհաջողվի, հարցական է, քանի որ, ըստ էության, ընտրատեղամասերում դա տեղի չի ունեցել: «Այս պահին մենք քննարկում ենք ազդեցության ուղիները եւ լծակները: Չնայած քաղաքական գործընթացներին «Ելք» դաշինքը կաջակցի ժողովրդին», - եզրափակել է Մանե Թանդիլյանը:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (19.02.18) | Հեղինակ: news.am
Դիտումներ: 129 | Տեգեր: պաշտոնը, դե, չպետք, Սարգսյանը, եւ, զբաղեցնի, երրորդ, վարչապետի, անգամ, ֆակտո | - Վարկանիշ -: 0.0/0

_blanktext/javascript> |