Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 22.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Սամվել Ալեքսանյանի «ապտակը» Կարեն Կարապետյանին. կպատժ՞ի նրան վարչապետը. Politik.am
 
 


   

«Հայկական ժամանակ» թերթը այսօր անդրադարձ է կատարել շաքարավազի գնի թանկացմանը.«Մեր խանութներում սրընթաց թանկանում է շաքարավազը: Երեկվա դրությամբ «Երեւան Սիթիում» մեկ կիլոգրամ շաքարավազի գինը հասել էր 405 դրամի: Գործ ունենք, շատ մեղմ ասած, տարօրինակ երեւույթի հետ: Խնդիրն այն է, որ ինչպես շաքարը, այնպես էլ շաքարի հումքը վերջին ամիսներին աշխարհում թանկանում են: Սակայն այն շաքարավազը, որը հիմա վաճառվում է մեր խանութներում, արտադրվել է Սամվել Ալեքսանյանին պատկանող շաքարի գործարանում: Իսկ այդ արտադրանքի հումքը ներկրվել է դեռ այս տարվա առաջին կեսին, երբ շաքարի համաշխարհային գները դեռ շատ ցածր էին: Համեմատության համար նշենք, որ այս տարի  ներկրված շաքարի մեկ կիլոգրամի մաքսային արժեքը կազմել է 36 ցենտ, իսկ անցած տարի ներկրվածինը` 42 ցենտ: Այսինքն, շաքարի ներկրման գինը նվազել է 14 տոկոսով: Անցած տարի այս ժամանակ շաքարի մեկ կիլոգրամը, համաձայն ԱՎԾ պաշտոնական տվյալների, վաճառվում էր 350 դրամով, հիմա` 405 դրամով»,-գրել էր թերթը:

Politik.am:Մեկնաբանություն: Փաստորեն վարչապետ Կարեն Կարապետյանի դրայվը խափանվել է հենց առաջին դիմադրության հանդիպելիս: Սամվել Ալեքսանյանը ի հեճուկս Կարեն Կարապետյանի հայտարարությունների թանկացրել է շաքարավազի գինը: Հիմա Կարեն Կարապետյանը մեծ ընտրություն չունի՝ կամ անում է այնպես, որ Ալեքսանյանը իջեցնի շաքարավազի գինը, կամ ընդունում է նրանից եկող «ապտակը»: Չի կարող երկրում դրական փոփոխությունների ակնկալիք լինել, երբ կա մի օլիգարխ ով անպատժելի է: Կարեն Կարապետյանի խոսքերը ոչ մի արժեք չեն ունենա, եթե Ալեքսանյանը անպատիժ մնա:



Տարածել...


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 23.11.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (23.11.16)
Դիտումներ: 5989 | Տեգեր: նրան, Կարապետյանին., «ապտակը», Ալեքսանյանի, Սամվել, կպատժ՞ի, վարչապետը., Politik.am, Կարեն | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...