RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Լրահոսից

Ռուսաստանին զգուշացրին Ղարաբաղով Չարժեր այդքան լիզել թուրքերի համապատասխան տեղերը
 


 


   lragir.am

Վլադիմիր Ժիրինովսկին հաստատել է ավելի վաղ համաշխարհային ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունը, ըստ որի ԱՄՆ ավիահարվածների հետեւանքով զոհվել են հարյուրավոր ռուս վարձկաններ: Նա նշել է 300 զոհվածների մասին:

ՌԴ պաշտոնական շրջանակները մինչ այժմ խոսում են մի քանի զոհի մասին, համառորեն չհրապարակելով իրական թիվը: Հասկանալի է, որ դա արվում է Ժիրինովսկու միջոցով: Փետրվարի 7-ին ԱՄՆ գլխավորած կոալիցիան ավիահարված էր հասցրել Սիրիայի ընդդիմադիր ուժերի դիրքերի վրա գրոհող խմբավորմանը, որում մեծ թվում ռուս վարձկաններ են եղել:

Ընդ որում, հարձակումից առաջ ԱՄՆ-ն զգուշացրել է Ռուսաստանին, բայց ռուսներն ասել են, որ իրենք այդ տարածքում զինվորականներ չունեն: Զոհվածները պաշտոնապես զինվորականներ չեն, այլ մասնավոր ռազմական կազմակերպության վարձկաններ, որոնք պարզվում է մասնակցում են տնտեսական օբյեկտների «ազատագրմանը»՝ ստանալով ավարի մի մասը: Այլ խոսքով, ռուսական «կանաչ մարդուկները» զբաղված են դիակապտությամբ: Սիրիայում Ռուսաստանի քաղաքականությունը խոշոր հաշվով դիակապտություն է: Ռուսները գցել են Ասադին, քրդերին, սեփական զինվորականներին, խախտել ամերիկացիների հետ պայմանավորվածությունները: Միակը, ում ռուսները «հավատարիմ» են, թուրքերն են: Հիշվում է՝ ռուսական օդանավը խոցելուց հետո Պուտինը թուրքերին մեղադրում էր ամերիկացիների «համապատասխան տեղերը լիզելու» մեջ: Թուրքերի հանդեպ Մոսկվայի պահվածքը լիովին տեղավորվում է այս տրամաբանության մեջ: Ռուսաստանը այս տարվա սկզբից Սիրիայում անընդհատ հարվածներ է ստանում, ընդ որում՝ երեւում է հենց թուրքերի հանդեպ իրենց պահվածքի պատճառով:

Ընդ որում, որքան շատ են ստանում, այնքան շատ են «լիզում»: Ինչ ասես արժե միայն թուրքերին արդարացնելը թե խոցված ինքնաթիռի եւ ուղղաթիռի, թե Աֆրինի գործողության համար: Այս իրադարձությունների ֆոնին հրապարակվեց ԱՄՆ Ազգային հետախուզության զեկույցը, որում անդրադարձ կար նաեւ Ղարաբաղի հակամարտությանը: Դրանում ավելի շատ ուշադրություն դարձվեց Ղարաբաղում հնարավոր լայնածավալ պատերազմի վերաբերյալ պնդմանը, սակայն փորձագետներից ոմանք ուշադրություն հրավիրեցին այդ զեկույցի թերեւս ամենակարեւոր կետին: Դրանում նշվում էր, որ Ռուսաստանը լայնածավալ պատերազմի դեպքում ստիպված է լինելու պաշտպանել իր դաշնակցին: 

Շարունակությունը՝ այստեղ.



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (19.02.18) | Հեղինակ: lragir.am
Դիտումներ: 107 | Տեգեր: թուրքերի, տեղերը, զգուշացրին, լիզել, Չարժեր, համապատասխան, Ղարաբաղով, Ռուսաստանին, այդքան | - Վարկանիշ -: 0.0/0