Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 23.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Ռուս պաշտոնյայի տանը հայտնաբերված ավելի քան 1 տոննա քաշով դոլարների և եվրոների առգրավման տեսանյութը հայտնվել է համացանցում (տեսանյութ)
 
 
Загрузка...


Ինչպես նշում է lenta.ru-ն, տեսանյութում պարզ երևում են թղթադրամներով (դոլար, եվրո) լեփ-լեցուն  պայուսակներն ու տուփերը: Ուշադրության է արժանի այն փաստը, որ առգրավված գումարի ընդհանուր քաշը գերազանցել է 1 տոննան:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Դմիտրի Զախարչենկոյի ընտանիքի անդամների շվեյցարական բանկային հաշիվներին հայտնաբերվել է մոտ 300 մլն եվրո:

 

Բացի այդ, իրավապահների տրամադրության տակ են հայտնվել առանձնակի խոշոր չափերի կաշառք վերցնելու համար մեղադրվող Զախարչենկոյի հոր՝ Վիկտոր Զախարչենկոյի անունով գրանցված օֆշորային ընկերությունների բանկային հաշիվների վերաբերյալ փաստաթղթեր:

 

Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է 6 նմանատիպ հաշիվ, որոնցից յուրաքանչյուրին կա 45-47 մլն եվրո: Այժմ իրավապահները փորձում են պարզել գումարների ծագման աղբյուրները:

Հայտնի է, որ սեպտեմբերի 9-ի ձերբակալությանը հաջորդած խուզարկության արդյունքում գնդապետ Զախարչենկոյի բնակարանում հայտնաբերվել է մոտ 123,5 մլն ԱՄՆ դոլար գումար: Ձերբակալության պահին Զախարչենկոյի մոտ անձամբ գտնվել է 20 մլն ռուբլի գումար:




Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (14.09.16) | Հեղինակ: Tert.am W
Դիտումներ: 261 | Տեգեր: քան, տանը, քաշով, տոննա, պաշտոնյայի, ռուս, եվրոների, դոլարների, ավելի, հայտնաբերված | - Վարկանիշ -: 0.0/0