Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 23.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


ՌԴ քննչական կոմիտեն գտել է Զախարչենկոյի միլիարդների գաղտնիքը բացահայտելու միջոցը
 
 
Загрузка...


Ներքին գործերի նախարարության հակակոռուպցիոն գլխավոր վարչության գնդապետ Դմիտրի Զախարչենկոյի քրեական գործի քննության շրջանակում նոր վարկած է հայտնվել:
Քննիչները գտնում են, որ սպայի մոտ հայտնաբերված միլիարդները կարող են լինել «ատկատներ», որոնք նախատեսված էին նավթային ու գազային ընկերությունների գլխավոր մենեջերների համար: Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի, այս մասին հաղորդում է «Կոմերսանտը»՝ հղելով սեփական աղբյուրներին: 

Սպային ձերբակալել են անցյալ շաբաթ: Խուզարկությամբ նրա մոտ գտել են արտարժույթ՝ ինը միլիարդ ռուբլի ընդհանուր արժեքով: 
Ներկայումս Զախարչենկոն գտնվում է քննչական մեկուսարանում: Նրան մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով՝ «առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը», «պաշտոնական լիազորությունները չարաշահելը» և «քննիչի օրինական գործունեությանը խոչընդոտելը»:
«Կոմերսանտ»-ի զրուցակիցը պատմել է, որ Զախարչենկոն մեծ սխալ է թույլ տվել. նա ցելոֆանի մեջ փաթեթավորված դոլարներ էր պահում: Փաթեթների վրա քննիչները գտել են ԱՄՆ դաշնային պահեստային համակարգի մեջ մտնող մի շարք բանկերի կնիքներ:
Զախարչենկոյի մոտ խուզարկություններ կատարելու հաջորդ օրը քննիչները հարցում են ուղարկել ԱՄՆ՝ խնդրելով պատմել որ բանկերն են արտարժույթ պատվիրել: 
«Քննության հաջորդ փուլն, ակնհայտ է, կլինի արտարժույթի բանկ-պատվիրատուից փաստաթղթերի առգրավումը»,- գրում է թերթը:
Բանկային թղթերից քննիչները հույս ունեն իմանալ, թե հատկապես ով է գնել նույն այդ միլիոնները, որոնք արդյունքում հայտնվել են ոստիկանության գնդապետի մոտ:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (16.09.16) | Հեղինակ: Փաստինֆո W
Դիտումներ: 243 | Տեգեր: Զախարչենկոյի, միլիարդների, գտել, միջոցը, ՌԴ, գաղտնիքը, բացահայտելու, կոմիտեն, քննչական | - Վարկանիշ -: 0.0/0