Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 19.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Ռազմաքաղաքական իրավիճակը Հայաստանի համար սարսափելի է. Նորատ Տեր-Գրիգորյանց
 
 
Загрузка...


 

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է 1992-1995 թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը:

– Պարոն գեներալ, ինչպե՞ս եք գնահատում ընդհանուր ռազմաքաղաքական իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ ապրիլյան պատերազմից հետո, և որքանո՞վ է հավանական հակամարտության նոր էսկալացիան՝ հաշվի առնելով ապրիլյան ռազմական գործողությունների արդյունքները: Ձեր կարծիքով՝ Ադրբեջանը կդիմի՞ նոր հարձակման:

– Իմ կարծիքով՝ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է գնալ հարձակման, ցանկացած պահի: Ադրբեջանը հետևում է ռազմաքաղաքական իրավիճակին ոչ միայն աշխարհում, այլև ռազմական գործողությունների այս թատերաբեմում՝ իմանալով, որ Վրաստանը, Ադրբեջանը և Թուրքիան իրենց միությունն են ստեղծել, ինչպես նաև վերջերս ընկեր Պուտինը, այսինքն՝ Ռուսաստանը, Իրանը, Ադրբեջանը և Թուրքիան, մեկ այլ միություն են ստեղծել: Իսկ Հայաստանը մնացել է մենակ և չի մտել ո՛չ այս, ո՛չ էլ այն միության մեջ:

Ռազմաքաղաքական ամբողջ այս իրավիճակն այնքան էլ լավ չէ Հայաստանի համար, սարսափելի է: Սա նույնիսկ ավելի վատ է, քան շրջափակումը, որ կար 25 տարի շարունակ:

Հիմա տեսեք. ե՞րբ Ադրբեջանը հարձակվեց մեզ վրա: Նա միանգամից չհարձակվեց: Ադրբեջանը հետևողականորեն մեծացնում էր լարվածությունը, սրում էր իրավիճակը Ղարաբաղի, մասամբ նաև Նոյեմբերյանի շրջանի ուղղությամբ. սկզբից ինքնաձիգով էին կրակում, հետո՝ նռնականետով, մի քանի ամիս անց հրետանի բերեցին, հետո տանկ կիրառեցին, անօդաչուներ: Իսկ հետո, երբ ուսումնասիրեց վիճակը, տեսավ, որ ամբողջ աշխարհը լռում է, իսկ Հայաստանի ղեկավարները, գեներալիտետը վճռական քայլեր չէին անում զինված ուժերի կատարելագործման, թերությունները վերացնելու համար, ասում էին՝ Բաքվում թեյ կխմենք, պարզապես ապրում էին՝ կարծելով, թե բան չկա… Դա սխալ է, թշնամուն չի կարելի թերագնահատել, թշնամուն պետք է հարգել՝ առանց մեծամտության, անկախ նրանից, թե հակառակորդը մեծ է թե փոքր: Հակառակորդը մնում է հակառակորդ:

– Դուք կարծում եք, որ այսօրվա քաղաքական իրավիճակը տարածաշրջանում առի՞թ է տալիս Ադրբեջանին ագրեսիվ գործողությունների համար:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (23.08.16)
Դիտումներ: 701 | Տեգեր: Իրավիճակը, Ռազմաքաղաքական, սարսափելի, Տեր-Գրիգորյանց, ՀԱՅԱՍՏԱՆԻ, է., ՀԱՄԱՐ, Նորատ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...