RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Լրահոսից

Զինված հարձակում է տեղի ունեցել ВТБ բանկի մասնաճյուղի վրա
 


 


   news.am



Երեւանի Բաղրամյան 56 հասցեում գտնվող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ -ի վրա այսօր՝ փետրվարի 19-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը: Նա նշեց, որ ահազանգը ոստիկանությունում ստացվել է ժամը 16:00-ին, այս պահին դեպքի վայրում աշխատում են իրավապահները:

Նշենք, որ հարձակվողները եղել են երկու հոգով, դիմակավորված եւ ատրճանակով զինված: Նրանք հափշտակել են գումար, որի չափը ճշտվում է:




***

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից քիչ առաջ ArmLur.am-ը տեղեկացավ, որ Բաղրամյան 56 հասցեում գտնվող ВТБ բանկի մասնաճյուղի վրա զինված հարձակում է տեղի ունեցել: Այս պահին ArmLur.am-ի թղթակիցը դեպքի վայրում է: Նրա փոխանցմամբ` տեղում քննչական գործողություններ են իրականացվում:

Մանրամասները` քիչ անց` տեսանյութով:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (19.02.18) | Հեղինակ: news.am
Դիտումներ: 515 | Տեգեր: տեղի, վրա, մասնաճյուղի, բանկի, հարձակում, ունեցել, ВТБ, ՔԻՉ, զինված, առաջ | - Վարկանիշ -: 0.0/0

_blanktext/javascript> |