Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 20.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


ՔԻՉ ԱՌԱՋ Երևանում վրաերթի են ենթարկել 2 անչափահաս երեխաների հետ փողոցն անցնող կնոջը. ՖՈՏՈ
 
 
Загрузка...



Այսօր՝ օգոստոսի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 60-ամյա Գևորգ Ճզտանյանը իր վարած Nissan մակնիշի 16 UU 683 համարանիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի պողոտայում` «Տաշիր» առևտրի կենտրոնի մոտ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով 2 անչափահաս երեխաների հետ անցնող մոտ 30 տարեկան մի կնոջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել. քաղաքացիների ահազանգով դեպքի վայր ժամանած 1-03 շտապօգնության բժիշկները վրաերթի ենթարկվածին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վրաերթի պատճառով վարորդ Գ. Ճզտանյանի մոտ ևս առաջացել են առողջական խնդիրներ և մեկ այլ շտապօգնության բրիգադ էլ նրան տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը` հրամանատար Արման Աբրահամյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մեծ թվով քաղաքացիներ փողոցն անցնում են չթույլատրելի հատվածով՝ այն դեպքում, երբ մի քանի մետր այն կողմ վերգետնյա անցում կա ու իսկական պատուհաս են դառնում վարորդների համար: Իսկ այս դեպքում վրաերթի ենթարկվածը փողոցը հատել է 2 անչափահաս երեխաների հետ: 

http://shamshyan.com



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (11.08.16)
Դիտումներ: 540 | Տեգեր: Երևանում, Են, հետ, անչափահաս, առաջ, ենթարկել, ՔԻՉ, երեխաների, վրաերթի, փողոցն | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...