RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Լրահոսից

Քանի մարդ կա Հայաստանում այս պահին, և քանիսն են արտագաղթել հեղափոխությունից հետո
 


 


   «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեեւ Հայաստանում շարունակում է նվազել բնակչության թվաքանակը, սակայն միաժամանակ նկատելի է՝ թավշյա հեղափոխությունից հետո կտրուկ նվազել են արտագաղթի ծավալները: Ըստ վիճակագրական կոմիտեի` 2017թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին արտագաղթել էր 75 հազար 15 ՀՀ քաղաքացի, ապա այս տարի՝ 42 հազար 182 քաղաքացի:

Ինչ վերաբերում է մշտական բնակչության քանակին, ապա այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ այն կազմել է 2 մլն 969 հազար 200 մարդ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մշտական բնակվողների թիվը 2 մլն 979 հազար 600 էր: Այսինքն` մեկ տարվա կտրվածքով բնակչության թվաքանակը պակասել է 10 հազար 400-ով:

Միաժամանակ ուշագրավ է, որ թավշյա հեղափոխությանը հաջորդած կես տարվա ընթացքում մշտական բնակչությունը պակասել է 700-ով. 2018թ. ապրիլի 1-ին այդ թիվը 2 մլն 969 հազար 900 էր, հոկտեմբերի 1-ին՝ 2 մլն 969 հազար 200: Բայց դե, անկախ այս ամենից, ժողովրդագրական խնդիրները շարունակում են մնալ ՀՀ հիմնական մարտահրավերներից մեկը:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (01.11.18) | Հեղինակ: «Ժողովուրդ»
Դիտումներ: 87 | Տեգեր: Են, քանիսն, հեղափոխությունից, արտագաղթել, պահին, Այս, մարդ, Հայաստանում, կա, քանի | - Վարկանիշ -: 0.0/0