Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 26.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Քաղաքական էլիտան «տժժում» է. Ապարանյան կլանի շուրջպարը հիացրել է հարսանքավորներին
 
 
Загрузка...


«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին հայ քաղաքական էլիտան հարսանիքի էր՝ ամուսնանում էր Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի որդին՝ Միսակը: Քավորը Երևանի քննչական վարչության պետ, Շենգավիթի նախկին դատախազ Ջոն Ֆարխոյանն է:

«Ֆլորենս» ռեստորանում կայացած խնջույքին մասնակցել են Սերժ Սարգսյանը, Կարեն Կարապետյանը, Գալուստ Սահակյանը, բազմաթիվ նախարարներ, պատգամավորներ, գլխավոր դատախազը, ՀՔԾ պետը, ՍԴ նախագահը, ուրիշներ: Երգել են հայկական շոու բիզնեսի աստղերը՝ Լեյլա Սարիբեկյանը, Մհերը և այլք, հարսանիքը վարել է Գրիշա Աղախանյանը:

Ներկաները հատկապես տպավորվել են ապարանյան կլանի շուրջպարով. ուս ուսի պարել են Սամվել Ալեքսանյանը, Աղվան Հովսեփյանը, ապարանցի պատգամավորները, «Նիգ Ապարան» միության անդամները: «Երևի մի 300 հոգի կլինեին, Գառնիկիչը հրավիրել էր բոլոր նրանց, ում համարում է ընկեր, կապ չունի՝ այժմ այդ մարդը պաշտոն ունի, թե ոչ։ Նախագահն էլ մի քանի ժամ մնաց ու գնաց»,-պատմեց մասնակիցներից մեկը:

Աղվան Հովսեփյանը 3 որդի ունի. կրտսերը՝ Արմենը, ԿԲ-ում է աշխատում, Գարեգին Նուշիկյանի դստեր հետ է ամուսնացած: Ավագը՝ Նարեկը, ԱԱԾ-ում քննիչ է: Նորապսակը՝ Միսակը, ատամնաբույժ է, ատամնաբուժական կլինիկա ունի»:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (29.11.16)
Դիտումներ: 2188 | Տեգեր: հիացրել, Ապարանյան, շուրջպարը, քաղաքական, «տժժում», հարսանքավորներին, կլանի, է., էլիտան | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...