Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 18.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Քացով խփել են զինվորի աչքին, ջարդել քիթը ու ծանր վիճակում թողել հիվանդանոցում
 
 


   

 

Զինծառայող Սիմոնյան Լենդրուշը, Մեղրիի Ագարակի զորամասից տեղափոխվել է Երևանի Մալայան բժշկական կենտրոն:«Հունիսի 4-ին քթի ջարդվածքով և աչքի սուր վիրավորում ստանալով`  Տեղափոխելուց հետո ոչ ոք տեղյակ չի պահել զինվորի ծնողներին կամ հարազատներին: Թողնելով հիվանդանոցում հեռացել են: Անհայտ պայմաններում ստացել է աչքի և քթի վնասվածք: Զինվորը հունվարին էր զորակոչվել բանակ` ուսումը կիսատ թողնելով: Սովորում էր ՀՊՄՀ ռազմական հոգեբանոթյան ֆակուլտետում: Նա հավասարակշռված, հանգիստ բնավորության տեր անձնավորություն է: Դա կարող են փաստել նրան ճանաչողները:

Մեղրիից տեղափոխելով Երևան` նրան տարել են հիվանդանոց և հեռացել` գրպանում թողնելով հեռախոսահամար` անհրաժեշտության դեպքում զանգահարելու համար: Սակայն մինչև հիմա ոչ ոստիկանությունից, ոչ զորամասից, ոչ լրագրողներից, ոչ ոք չի գնացել տեսնելու զինվորին: Քանի որ ոչ ոք չգիտի կատարվածի մասին: Ոչ մի ուշադրություն չի դարձվում:

Քառօրյա պատերազմի ընթացքում և հետո զինվորներին հերոսացնում էին, իսկ հիմա անուշադրության մատնում : Սրանից կարելի է եզրակացություն անել , որ զորամասերից շատերում շատ թաքցնելու և կոծկելու բաներ ունեն: Կոչ կանեմ բոլորին լուռ մի մնացեք…»,- Henaran.am-ի խմբագրությունն այս բովանդակությամբ նամակ է ստացել  Ալինա Աբրահամյանից:

Ավելի ուշ Լենդրուշ Սիմոնյանի ուսուցչուհու հետ զրույցում պարզեցինք, որ նա զորակոչվել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքից:

«Հրաշալի, կիրթ տղա է ու ես չեմ կարողանում զսպել հուզմունքս: Ոնց կարելի է, պատերազմի ժամանակ զինվորներ ենք կորցրել ու սգացել, բայց հիմա… ու հայրենակցի մեղքով: Քացով խփել են աչքին ու հիմա տղան ծանր վիճակում է»,-մեզ հետ զրույցում պատմեց Գոհար Գրիգորյանը:

Լենդրուշ Սիմոնյանի առողջական վիճակի և դեպքի հետ կապված մանրամասներ կներկայացնենք ավելի ուշ:

henaran.am



Տարածել...


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 26.08.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (26.08.16)
Դիտումներ: 3572 | Տեգեր: Են, Ծանր, ջարդել, աչքին, խփել, Ու, զինվորի, Քացով, վիճակում, քիթը | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...