Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 17.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Պուտինը՝ Հայաստանին և Ադրբեջանին զենք մատակարարելու հարցի մասին
 
 


   


Ռուսաստանը կատարում է Հայաստանին սպառազինությունների մատակարարման իր պարտավորությունները: Օգոստոսի 10-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած համատեղ մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով Հայաստանին եւ Ադրբեջանին զենք մատակարարելու մասին հայ լրագրողի հարցին:

«Ինչ վերաբերում է սպառազինություններին, ապա մենք Հայաստանի հետ աշխատանքի ծրագիր ունենք: Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է եւ մեր դաշնակիցը, մենք փոխադարձ պարտավորություններ ունենք, եւ Ռուսաստանը միշտ հետեւում է իր պարտավորություններին եւ կատարում դրանք»,- ասել է Պուտինը:

Նա հավելել է, որ սպառազինությունների ժամանակակից շուկայում ցանկացած երկիր կարող է գնել գրեթե ցանկացած զենք: «Եվ, ասենք, այնպիսի երկիր, ինչպիսին Ադրբեջանն է՝ նավթային, արագ զարգացող տնտեսությամբ, ոսկեարժութային մեծ պահուստներով երկիր, իհարկե, կարող է զենք գնել՝ որտեղ ասես»,- ասել է Պուտինը:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նա, միաժամանակ, ընդգծել է, որ անհրաժեշտ է գոյություն ունեցող խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով:

http://hayeli.am/article/931254



Տարածել...


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 10.08.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (10.08.16)
Դիտումներ: 269 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...