Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 24.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Պուտինը բարդ դրության մեջ է դրել Հայաստանի քաղաքական դաշտին
 
 
Загрузка...


Սարգսյան-Պուտին օգոստոսյան հանդիպման հայաստանյան ամենամեծ և աղմկոտ արձագանքի առիթը սուտն էր՝ Հայաստանի ՀՆԱ-ի աճի մասին ՌԴ նախագահ Պուտինի սուտը: Նա հայտարարեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 10 տոկոսով և նույնիսկ այդ առիթով շնորհավորեց Սերժ Սարգսյանին:

Դժվար է ասել՝ Պուտի՞նն էր կատակում Հայաստանի հետ, թե՞ ոմանք Պուտինի հետ էին չար կատակ խաղացել, բայց պարզվեց, որ նա կարող է հայ-ռուսական բարձր մակարդակի հանդիպմանը հանդես գալ տարրական ստով, կեղծիքով: Եվ սա իհարկե հատկանշական է հայ-ռուսական հարաբերության համար, քանի որ այդ հարաբերություն ասվածն ինքնին սուտ ու կեղծիք է: Ու թեև Պուտինի հայտարարությունը զուտ ցուցանիշային առումով չի համապատասխանում իրականությանը, բայց ըստ էության Պուտինը լիովին հայ-ռուսական իրականության մեջ էր:

Այդուհանդերձ, ո՞րն էր նրա նպատակը: Ցույց տալ, որ Եվրասիական տնտեսական միությունն օգո՞ւտ է Հայաստանին: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Հայաստանը բարձրացրել էր դրա օգտակարության հարցը և նույնիսկ խնդիր առաջ քաշել, որ ուցե արժե վերանայել անդամակցությունը ԵՏՄ-ին:

Դժվար է հավատալ, որ Հայաստանն առաջ քաշել է նման հարց: Ավելին՝ Հայաստանում նույնիսկ քաղաքական դաշտում չկա այդպիսի դիսկուրս, և միայն մեկ-երկու քաղաքական ուժ են այդպիսի հարց բարձրացնում, այն էլ ոչ ամենաազդեցիկներից: Բայց Պուտինի հայտարարությունը փաստորեն անհարմար դրություն ստեղծեց Հայաստանի քաղաքական ուժերի համար: Անհարմար այն իմաստով, որ նրանք փաստորեն կանգնել են որոշակի իրողության առաջ՝ ինչպիսի վերաբերմունք ցուցաբերել Պուտինի ակնհայտ կեղծիքի հանդեպ:

Օրինակ, երբ Սերժ Սարգսյանը հայտարարի, կամ ընդհանրապես Հայաստանի իշխանության որևէ ներկայացուցիչ հայտարարի Հայաստանի տնտեսության իրական պատկերից հեռու որևէ վիճակագրական տվյալ, ապա կարելի է պատկերացնել, թե այդ կապակցությամբ ինչպիսի կոշտ և նույնիսկ կոպիտ ընդդիմախոսության կարժանանա քաղաքական ուժերի շուրթերից: Հիմա ակնհայտ կեղծիք է հայտարարել Պուտինը՝ ասելով, թե ԵԱՏՄ օգուտը ՀՆԱ 10 տոկոս աճն է: Սա մի ցուցանիշ է, որն անգամ մի քանի տարի իրար գումարելու դեպքում չի համապատասխանում իրականությանը: Հիմա Հայաստանի քաղաքական դաշտը քար լռությո՞ւն է պահելու, թե՞ գոնե մի թեթև քննադատելու է Պուտինի կեղծիքը: Ընդ որում՝ այստեղ իհարկե մի փոքր անհիմն կլինի այն հնարավոր արդարացումը, թե քաղաքական ուժերը պետք է քննադատեն Հայաստանի իշխանությանը, որովհետև այդ իշխանությունն է հանրությանը հաշվետու, իսկ Պուտինը այլ երկրի նախագահ է:

Նախ, թեկուզ այլ երկրի նախագահ, բայց նա խոսում է Հայաստանի ցուցանիշների մասին, հետևաբար Հայաստանից նրա հասցեին արձագանքը ոչ միայն հիմնավոր, այլև միանգամայն տրամաբանական անհրաժեշտություն է: Բացի դրանից՝ Պուտինը տվյալ պարագայում հանդես չի գալիս միայն որպես այլ երկրի նախագահ: Պուտինը, խոշոր հաշվով, Հայաստանի գործընկերն է միասնական տնտեսական տարածքում, որտեղ, օրինակ, կա միասնական աշխատաշուկա: Եվ այս իմաստով Պուտինը ԵԱՏՄ պարագայում այնքան էլ օտար չէ: Այնպես որ Հայաստանի քաղաքական ուժերը կանգնած են իսկապես տհաճ իրողության առաջ՝ կա՛մ ի հեճուկս Պուտինի հայտարարել, որ ԵԱՏՄ-ն ոչ մի օգուտ էլ չի տվել Հայաստանին և Պուտինը կեղծում է, կամ էլ ստիպված պետք է լինեն արդարացնել Պուտինին և ասել, որ, օրինակ, ԵԱՏՄ-ն շատ լավ կառույց է, և իրականում Պուտինը ինչպես միշտ ճիշտ է, բայց Հայաստանի կառավարությունը թալանում է 10 տոկոս աճը հենց սահմանի վրա և թույլ չի տալիս, որ այն հասնի ժողովրդին:

Երրորդ տարբերակն իհարկե լռությունն է, բայց խնդիրն այն է, որ Պուտինը դա էլ կարող է չհասկանալ և կարող է կասկածել Հայաստանի քաղաքական ուժերին անտարբերության համար: Իսկ նրանք հազիվ թե ցանկություն ունենան Պուտինի մոտ կասկածի տեղիք տալու:

Այնպես որ, իսկապես բարդ իրադրություն է Հայաստանի քաղաքական դաշտի համար:

 

Լուսանկարը՝  ArmLur.am-ի



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (13.08.16)
Դիտումներ: 656 | Տեգեր: մեջ, դաշտին, քաղաքական, դրել, Պուտինը, ՀԱՅԱՍՏԱՆԻ, դրության, բարդ | - Վարկանիշ -: 0.0/0